Սկսվեց Հայկազ Բարսեղյանին վիրավորելու գործի քննությունը

Երևանի Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նյութերով հարուցված նոր քրեական գործի քննությունը: Այս գործով մեղադրանք է առաջադրվել կուրսանտ Արշակ Մարտիրոյանին:

Արշակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. հունվարի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, «Ա. Սպենդիարյանի» անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում ԶՈՒ կազմավորման տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական համերգից հետո՝ ռազմական ինստիտուտ վերադառնալու ճանապարհին, զորամասին ամրակցված ավտոբուսի մեջ, վիճաբանել է նույն դասակի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում հայհոյել և քաշքշել է վերջինիս՝ այդ կերպ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

Այսօրվա դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը հայտնեց, որ հաշվի առնելով, որ մեղադրական եզրակացությունը հաստատելիս մեղադրողը չէր առարկել գործն արագացված դատաքննության կարգով քննելու դեմ, մինչդատական վարույթի ավարտական փուլում ամբաստնյալը տվել է խոստովանական ցուցմունք, ամբողջությամբ ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, դատարանը, գործը ողջամիտ ժամկետներում քննելու և լուծելու անհրաժեշտությունից ելնելով, դիմել է ՀՀ փաստբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակին՝ ամբստանյալին հանրային պաշտպանով ապահովելու խնդրանքով: Արշակ Մարտիրոսյանի պաշտպան նշանակվել էր հանրային պաշտպան Հայկ Իսրայելյանը: Ամբաստանյալ Արշակ Մարտիրոսյանն ասաց, որ ցանկանում է, որ Հայկ Իսրայելյանն իրականացնի իր պաշտպանությունյունը:

Ինքնությունը ճշտելիս ամբաստնյալը հայտնեց, որ միջնակարգ կրթություն ունի, նախկինում դատապարտված չի եղել: Քանի որ հանրային պաշտպան Հայկ Իսրայելյանը ծանոթ չէր քրեական գործի նյութերին, ամբաստանյալն էլ նշեց, որ արագացված դատական քննության կարգ կիրառելու վերաբերյալ դիրքորոշում կհայտնի պաշտպանի՝ քրեական գործի նյութերին ծանոթանակուց հետո, դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունեն մայիսի 21-ին:

 

Տեսանյութեր

Լրահոս