Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. վարորդը տեղում մահացել է

Մայիսի 8-ին, ժամը 17.42-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Սևան-Դդմաշեն ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 01CO066 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել ճամփեզրյա քարերին, ինչի հետևանքով վարորդ՝ 1978թ. ծնված Է. Խ.-ն տեղում մահացել է:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս