Ողբերգական դեպք Լոռու մարզում. հայտնաբերվել է 25-ամյա տղայի դին. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի անտառում երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների՝ մահացածը նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Հենրիկ Աթոյանն էր, ով առանց համարանիշներով УАЗ 69 մակնիշի ավտոմեքենայով վթարի էր ենթարկվել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: