Բաժիններ՝

Ինչ եղավ, երբ տղան «Ֆեյսբուք»-ում ծանոթ աղջկան սիրային բնույթի հաղորդագրություններ ուղարկեց

Անչափահասին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերների հետ սուպերմարկետի մոտ նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն` հանդիպել է մի երիտասարդի և ընկերների հետ՝ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով իր ծանոթ աղջկան սիրային բնույթի հաղորդագրություններ ուղարկելու հարցի շուրջ պարզաբանում ստանալու համար: Սակայն, չհասկանալով միմյանց, երիտասարդը բռունցքով հարվածել է տղաներից մեկի դեմքին, որից հետո դիմել են փախուստի, սակայն այդ պահին լսելով, որ նրանք իր հասցեին հայհոյանքներ են տալիս, հետապնդել է նրանց և հասնելով տղաներից մեկի հետևից փայտի կտորով հարվածել է գլխին, բռունցքով երկու անգամ դեմքին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջությանը ծանր վնաս:

Նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պaտճառելու համար, խափանման միջոց է ընտրվել հսկողությանը հանձնելը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս