Վլադիմիր Գասպարյանը ցուցարարներին հորդորեց ծանոթանալ Սերժ Սարգսյանի հայտարարության հետ ու ոստիկանների հետ հեռացավ
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ դիմելով ցուցարարներին, ասաց. «Գնացեք՝ ծանոթացեք ՀՀ նախագահի որոշմանը»: Նա ավելին չասաց, փոխարենը՝ Բաղրամյան պողոտայից ոստիկանները նրա այս հայտարարությունից հետո՝ հեռացան:
Այս պահին ակտիվիստները հավաքվել են՝ խնդրելով լրագրողներին իրենց մի որոշ ժամանակ ազատ թողնել, որպեսզի ծանոթանան Սերժ Սարգսյանի հայտարարությունների հետ և կարողանան պատասխանել: