
Վթար Շիրակի մարզում. կա զոհ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.15-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես E320» մակնիշի 34 TN 849 և «Օպել Վեկտրա» մակնիշի 34 DA 294 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1977 թ. ծնված Գ. և 1996 թ. ծնված Ա. Փ.-ները, 1985 թ. ծնված Վ. և 1951 թ. ծնված Ա. Ս.-ները, 1970 թ. ծնված Գ. Հ.-ը, 1962 թ. ծնված Ռ. Ա.-ը և 1994 թ. ծնված Վ. Մ.-ը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ:
Ա. Ս.-ը հիվանդանոցում մահացել է: