Բաժիններ՝

«Երբեք ամուսնուս պաշտոնը չեմ չարաշահել». Ռիմա Դեմիրճյան. a1plus.am

a1plus.am-ը գրում է. Եթե կինը չի խանգարում, ուրեմն արդեն օգնում է։ Կես կատակ կես լուրջ սիրում էր կրկնել հասարակական ու քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանը։ Նրա կինը՝ տիկին Ռիման հիշում է այս թեկուզ կես կատակ բառերը`հաշվի առնելով, որ երբեք չի միջամտել ամուսնու գործերին։

«Ես էլ տան տիրուհին էի, բայց Կարենի գործերին երբեք չեմ խառնվել։ Եթե նա չի ունեցել կարիքը, չի ասել, որ կարծիք է ուզում լսել, չեմ խառնվել։ Ամեն մեկս իր սահմանը գիտեր ու դժվարություն չի եղել»։

Այսօր Ռիմա Դեմիրճյանի 82-ամյակն է ։ Չի պատկերացնում , թե ինչ անակնկալ կաներ ամուսինը, եթե կենդանի լիներ։ Ընդհանրապես, Կարեն Դեմիրճյանը անակնկալներ հաճախ չի արել , ժամանակ չուներ, ժպիտով ասել է տիկին Ռիման։

Երկար տարիներ դասախոսելով պոլիտեխնիկական համալսարանում՝ Ռիմա Դեմիրճյանն ասել է՝ երբեք ամուսնու ունեցած պաշտոնը չի չարաշահել։ Մշտապես զգուշացել է, որ իր արարքները չկապեն ամուսնու պաշտոնի հետ։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս