
Վիրտուալ սեքս սկանդալի դեպքով գործի վարույթը կասեցվել է

ՀՊՃՀ ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին պատկանող անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առթիվ քրեական գործով վարույթը կասեցվել է դեռ հուլիս ամսին: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ քրեական գործի վարույթը կասեցվել է, քանի որ հայտնի չէ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնութունը: Միևնույն ժամանակ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ շարունակել ձեռնարկել օպերատիվ որոնողական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Նշենք, որ 2014թ. սեպտեմբերի 05-ին ՀՊՃՀ Տեղեկատվական և Հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը ՀՀ ոստիկանությունում հաղորդում էր տվել այն մասին, որ նույն օրը, անհայտ անձը, անհայտ եղանակով տիրացել է «www.facebook.com» սոցիալական կայքի՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին պատկանող անձնական էջին և նշված էջում որպես ընկերներ գրանցված օգտատերերին տարածել վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ: Հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով: