![](/banners/BeFunky-design.jpg)
Մարտակերտում սկսել են բարեկարգել փողոցները
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/poxoc.jpg)
ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը հայտնում է, որ օրերս Մարտակերտում սկսվել է փողոցների բարեկարգման աշխատանները: Սա մարտակերտցիների համար սպասված ավետիս էր. շրջկենտրոնի փողոցների վիճակն այնքան անմխիթար էր, որ դրա վերաբերյալ տեղում խորհրդակցություն էր հրավիրվել հանրապետության վարչապետի ղեկավարությամբ:
Հուլիսի 9-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում էլ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը ներկայացրել էր շրջկենտրոնի ճանապարհների վիճակը բնութագրող քաղաքաշինական եզրակացությունը: Այսօր արդեն աշխատանքները սկսված են:Դրանց շրջանակում ըստ քաղքաշինության նախարարության հրապարակած տվյալների նախատեսվում է քաղաքի կենտրոնական փողոցներում եզրաքարեր տեղադրել, խճապատել ճանապարհները, մասամբ` ասֆալտապատել:
Արդեն հաջորդ տարի, ըստ աղբյուրի, ասֆալտապատումը կավարտվի: Շրջկենտրոնում իրականացվող աշխատանքներին զուգահեռ, փոսային վերանորոգման աշխատանքներ են սկսվել նաև Ակնա -Մարտակերտ ճանապարհահատվածում: Բարեկարգման աշխատանքների պատվիրատուն ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն է, դրանք իրականացվում են պետական բյուջեի միջոցներով: