Բաժիններ՝

– Ինչո՞ւ եկեղեցին մերժում է պայծառատեսներին, որոնք իրականում բարի գործ են անում

– Ինչո՞ւ եկեղեցին մերժում է պայծառատեսներին, որոնք իրականում բարի գործ են անում՝ օգնում են մարդկանց իմանալ ապագան, որ կարողանան պատրաստվել գալիք արհավիրքներին։

– Ուզում եք ասել, որ Աստված չար է, քանի որ ծածկում է մեզնից մեր ապագան, իսկ գուշակը՝ բարի՞։ Համոզված եղեք, որ գուշակությունը խաբեություն է, որը հակասում է հիմնական աստվածաբանական ճշմարտությանն այն մասին, որ ապագան հայտնի է միայն Աստծուն։ Եվ Աստծուց այդ գաղտնիքի թվացյալ հափշտակումը բացարձակ պատրանք է։ Պատահական չէ, որ մարդուց ծածկված է իր ապագան. նա էությամբ ազատ է և ի վիճակի՝ փոխելու իր ապագան։ Եթե մարդը կանխավ իմանար այն, ինչ լինելու է, ապա կընկալեր իր կյանքը ճակատագրապաշտորեն, կդադարեր հակառակվել մեղքին և ձգտել լավագույնին։ Նա կկորցներ իր ազատությունը։ Կյանքը ճակատագրապաշտորեն ընկալելով՝ մարդը կապրեր ոչ թե ապագա ինչ–որ բարի իրադարձությունների հույսով, այլ չհաշտվելով վատ ապագայի հետ` կընկներ հոռետեսության և հուսահատության գիրկը: Դրա համար եկեղեցին արգելում է մարդկանց գնալ գուշակների մոտ։

Բացի այդ, գուշակությունը հիմնված է այն համոզման վրա, որ մարդու ապագան կանխորոշված է և մանրանամասնորեն «ծրագրավորված», այսինքն՝ ենթադրում է, որ մադկային կյանքը ենթակա է ոչ թե Աստծու Կանխագիտությանը, այլ, որպես կանոն, մարդու նկատմամբ թշնամաբար կամ, մեղմ ասած՝ ոչ բարյացկամ տրամադրված խորհրդավոր ուժերին։ Դա բերում է մարդու Աստծու հետ անձնական կապի թուլացման և, ի վերջո, խզման, որը հիմված է հնազանդության, հավատի և վստահության վրա։ Ապագան իմանալու ձգտումով գերված մարդը, հիմնվելով գուշակության վրա, անկարող է դառնում աղոթել և Սուրբ Խորհուրդների կյանքով ապրել, որի հետևանքով աստիճանաբար ընկնում է դիվական ուժերի ազդեցության տակ։

Բացի այդ, գուշակների օգնությանը դիմող և նրանց հավատացող մարդու մոտ ծագում են վախի, անօգնականության, հալածվածության և հուսահատության զգացումներ, և այդ ամենը արդյունքում բերում է ծանր հոգեկան հիվանդությունների, անգամ՝ դիվահարության։

Կրոնի ուսուցչուհի Մարինա Մինասյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս