Տեսանյութ և մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին
Tsayg.am-ը գրում է. Երեկ ժամը 19:30-ի սահմաններում Խրիմյան Հայրիկ փողոցի 1-ին շարքում բախվել են Mercedes և Օպել մակնիշների ավտոմեքենաներ: Նախնական տվյալներով՝ հարվածից Mercedes-ը գլխիվայր շրջվել է և ընկել Օպելի վրա: Ավտովթարի հետևանքով մահացել է 1951 թ. ծնված Արշալույս Ստեփանյանը: 6 վիրավորը՝ 1977 թ. ծնված Գագիկ Փանոսյանը, 1970 թ. ծնված Գագիկ Հովհաննիսյանը, 1962 թ. ծնված Ռոբերտ Այվազյանը, 1994 թ. ծնված Վարուժան Միքայելյանը, 1985 թ. ծնված Վասո Ստեփանյանը, 1996 թ. ծնված Արթուր Փանոսյանը, ներկայումս բուժում են ստանում «Գյումրի» բժշկական կենտրոնում: Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Վթարի մասին Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր ժամանած քննիչները ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձագետների հետ աշխատում են: