Հունվարի 20-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի 24 շենքից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գագիկ Ս.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար:
Հունվարի 21-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 5-րդ փողոցում՝ դպրոցներից մեկի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Կյանքից անժամանակ հեռացել է «Անկախ» թերթի և www.ankakh.com կայքի սպորտային լրագրող Գագիկ Բեգլարյանը: 40 տարվա վաստակավոր լրագրողը և ընտանիքի արժանավոր հայրն այս տարի միայն պետք է բոլորեր իր 60-ամյակը:
Այսօր՝ հունվարի 21-ին, Բերդի տարածաշրջանի սահմանագոտում ադրբեջանական գնդակից զոհվել է սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ Արման Ռաշիդի Ուդումյանը:
Մարտական գործողությունների արդյունքում մարտական հենակետում որպես դիտորդ, ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը զոհվել է, իսկ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովհաննես Օնիկի Գասպարյանը` ստացել բեկորային վնասվածք` աջ ոտքի ծնկի փափուկ մասում:
«Ռուսաստանի համար ստոր սրիկան ավելի արժեքավոր է, քան աշխարհում իր միակ դաշնակից Հայաստանը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն` անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը: Նա պարզաբանեց, թե ինչո՞ւ է Ռուսաստանը վարանում հանցագործության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, երբ հայ-ռուսական 1997թ. պայմանագրի 4-րդ հոդվածը նախատեսում է նման ընթացակարգ:
Հունվարի 20-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Սուրեն Ս.-ն:
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 3-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետով, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով:
Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ 2015թ. հունվարի 15-ին Գյումրի և Երևան քաղաքներում տեղի են ունեցել բողոքի զանգվածային միջոցառումներ:
ՀՀ ոստիկանության հետ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գեղամ Գ.-ն էլ, իր հերթին, խոշոր չափերով ձեռք բերված թմրամիջոցի մի մասը` 210 փաթեթով, 2014թ. օգոստոսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում` տարբեր օրերի, յուրաքանչյուր փաթեթը 10 հազ. ՀՀ դրամով վաճառելու եղանակով իրացրել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողին, վերջինս էլ դրանք 15 հազ. ՀՀ դրամով ապօրինի իրացրել է այլ անձանց:
2014 թ. հոկտեմբերի 10-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել Սիմոն Կ.-ի տնից 127.000 դրամ, 7.000 ՌԴ ռուբլի, 600.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, բանկային պլաստիկ քարտ և այլ ապրանքներ գողանալու մասին:
Մեզ հայտնի է դարձել, որ այսօր՝ 2015 թ. հունվարի 21-ին, ռեժիմի ցուցումով նրա ենթակայության տակ գտնվող արցախյան կեղծ կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչները հայտարարություն են ընդունելու «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման՝ դեպի Արցախ նախատեսված հունվարի 31-ի իրազեկման ավտոերթը դատապարտելու վերաբեյալ:
«Գոյություն ունի քրեագիտություն՝ криминология, որտեղ գոյություն ունի հանցագործության նման տեսակ՝ оставление визитной карточки՝ «այցեքարտը թողնելը». երբ հանցագործը հանցագործություն է կատարում, և իր կողմից «այցեքարտ» թողնում, օրինակ՝ որոշակի իրեր…»,- ասում է փաստաբանը:
«Քաղաքն ու երկիրը գործողության են սպասում իշխանությունից, քաղաքը նստած է երկու ռումբերի վրա, հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը Գ.Կոստանյանի եւ Ս.Սարգսյանի վրա է: Եթե լրացուցիչ պատասխանատվության կարիք առաջացավ, մարդիկ խաղաղ հավաքներով չեն պահանջելու դա՝ իմ կռահելով»:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հայ քննիչները հարցաքննում են Վալերի Պերմյակովին: Նրա խոսքով՝ հարցաքննությունն այժմ շարունակվում է:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փոքրիկ Սերյոժայի մահվան բոթը լսելուց հետո չեղյալ է համարվել Անդրեյ Մալախովի՝ Ավետիսյանների մասին պատմող հաղորդման նկարահանումը: Այս լուրը շատ արագ տարածվեց համացանցում և դարձավ տարատեսակ քննարկումների և ենթադրությունների առարկա:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ երեկ մահացել է կալանավոր Աշոտ Մանուկյանը: Նրա խոսքով՝ կալանավորը վատ է զգացել, տեղափոխվել է հիվանդանոց և մահացել վերակենդանացման բաժանմունքում: Մահվան պատճառը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
ԱԺ ՀՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների երեքական պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Շիրակ Թորոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը և Ալեքսանդր Արզումանյանը առաջարկում են Հայաստանի «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարել լրացում և դեկտեմբերի 9-ը նշել Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Ի հիշատակ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի` հունվարի 20-ին Ազատության հրապարակում առավոտից մինչ ուշ գիշեր մոմավառություն էր տեղի ունենում: «Ժողովրդական սգո օրվան» մասնակցում էին հազարավոր քաղաքացիներ, մարդկանց հոսքն առավոտից չէր դադարում, իսկ Օպերայի աստիճանների վրա ավելանում էին մոմերն ու խաղալիքները:
Ավետիսյանների ընտանիքի հարևանները չեն կարողանում զսպել իրենց հուզմունքը: «Իմ աչքիս առաջ է մեծացել, սոսկալի է»,- երեկ փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստի արարողությունից դուրս գալով՝ լացելով ասում է հարևանուհին: «Քհոռփեն ոնց որ մոմից թափած լիներ»,- շարունակում է նա:
Հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա. Բաստրիկինը հավաստիացրել է, որ Պերմյակովի նկատմամբ քրեական գործի քննությունը, նախաքննությունը եւ հետագայում դատավարությունը տեղի կունենա բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում:
«Ցանկացած հակառուսական ակցիա, որը կարող են բերել 102-րդ ռազմաբազայի հեռացմանը, դրանք, մեղմ ասած, դավաճանություն է: Այս մասին ասելուց հետո, կարող է շատերը նունիսկ ինձ դավաճան անվանեն»,- այսօրվա ասուլիսի ժամանակ՝ խոսելով ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մասին կոչերի մասին՝ ասաց հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:
Գյումրին այսօր կրկին սգում է. Սուրբ Նշան եկեղեցին ու Գյումրիի փողոցները բազմամարդ էին: Փոքրիկ Սերյոժային հրաժեշտ տալու էին գնացել Հանրապետության տարբեր մարզերից:
Համացանցում է հայտնվել Նարեկ Հովհաննիսյանի հեղինակային երգը, որը նվիրված է Գյումրիում դաժան ողբերգության զեհ դարձած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակին: Երգը կոչվում է «Մամա»:
«Մենք Ռուսաստանի Դաշնության հետ ունենք 2 պայամանգիր իրենց զինվորականների այստեղ գտնվելու հետ կապված՝ մեկը 102-րդ ռազմաբազայի, մեկը՝ սահամանապահ զորքերի հետ կապված»: Այսօր ասուլիսի ժամանակ ասաց հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը՝ հավելելով, թե այդ երկու պայմանագրերը խախտվել են՝ Վալերի Պերմյակովին բռնելու և դրանից հետո ռուսական կողմի մոտ պահելու պատճառով:
Դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ 6-ամսական Սերյոժայի մարմինը դուրս բերեցին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցուց, որտեղ քիչ առաջ ավարտվեց հուղարկավորության կարգը:
Ադրբեջանի նախագահի` 2014թ. սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն իր տեղեկատվական քաղաքականության մեջ սահմանել է տեղեկությունների սահմանափակման և փաստերի աղավաղման նոր` առավել բարձր նշաձող:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ զոհված հայ զինծառայող 33-ամյա Նահապետ Ասատրյանն Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից է:
«2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով հետաձգված խորհրդարանական լսումները տեղի կունենան հունվարի 22-ին: