Ինչու չի նկարահանվել Մալախովի հաղորդումը՝ ըստ Էրիկ Անթառանյանի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փոքրիկ Սերյոժայի մահվան բոթը լսելուց հետո չեղյալ է համարվել Անդրեյ Մալախովի՝ Ավետիսյանների մասին պատմող հաղորդման նկարահանումը: Այս լուրը շատ արագ տարածվեց համացանցում և դարձավ տարատեսակ քննարկումների և ենթադրությունների առարկա: 168.am-ը Անդրեյ Մալախովի չնկարահանված հաղորդման պատճառները պարզելու վերաբերյալ զրուցեց Ա. Մալախովին Գյումրիում ուղեկցող և նկարահանումներին աջակցող Հանրային հեռուստատեսության հաղորդավար և պրոդյուսեր Էրիկ Անթառանյանի հետ:

– Էրիկ, ճի՞շտ է արդյոք, որ հաղորդումը չի լինելու: Եվ եթե այո, ինչպե՞ս է այդ փաստը բացատրվում:

– Մահվան բոթը լսելուց հետո խմբագրական կոլեկտիվով հավանաբար հասկացել են, որ հաղորդումը, որն ամբողջովին կառուցված էր այնպես, որ վերջում առկայծող լույսը պիտի շարունակվի վառվել, այսինքն՝ Սերյոժան պիտի ապրի… Եվ բնականաբար մահվան բոթից հետո ամեն ինչ արդեն անիմաստ էր: Որպես կոլեգա լիովին հասկանում եմ: Հավանաբար, մենք կտեսնենք մեկ այլ ծավալուն հաղորդում՝ մեկ այլ ֆորմատով: Տեղեկություն ունենալուն պես, կհաղորդեմ:

– Էրիկ, Դուք անձամբ խոսե՞լ եք Մալախովի հետ, թե՞ որպես կոլեգա եք նման տեսակետ հայտնում:

Կարդացեք նաև

– Չէ՛, ես միայն հայտնել եմ, որ երեխան մահացել է: Դա է եղել մեր վերջին զրույցը: Պարզապես, տեղյակ լինելով բոլոր նյութերից՝ ինչ է նկարվել և ինչպես է պատրաստվել հաղորդումը, ինչ «կարմիր գծով» էր այն շարադրվում, և ինքս էլ՝ լինելով նմանատիպ ֆորմատի հաղորդման հաղորդավար, ենթադրում եմ:

Լուսանկարը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս