Այսօր՝ կեսգիշերին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Օրբելի փողոցում կանգնեցրել են Toyota Camry մակնիշի 006 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենան
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից դեպի Արցախ ավտոերթ կազմակերպելու նախաձեռնությունն ի սկզբանե դժգոհություն էր առաջացրել մեր հասարակության տարբեր հատվածներում:
«Մի քանի անգամ՝ մոտ 20 վայրկյանը մեկ, մոտենում էին, ասում՝ քո բեյջը տեսնենք, դու ինչո՞ւ ես նկարում, բա դու լրագրո՞ղ չես, արա, բա դու ինչո՞ւ չես անցել այն կողմ: Ես իրանց հասկացնում էի, որ ես եմ որոշում՝ որտեղ նկարահանել, որ այստեղ, ինձ թվում է՝ արգելված չէ, մունք ենք ստի կռվալ, դու մեզ մի ասա: Ես էլի եմ ասում՝ իրենք են կռվել, բայց դա չի նշանակում, որ իրենք պետք է օրենքը որոշեն, օրենքը փոխեն, ասեն՝ այստեղ մի նկարահանի»:
«Վերջ ի վերջո, մենք պետությո՞ւն ենք ուզում ստեղծել, թե ի՞նչ ենք անում: Ո՞նց կարելի է դատապարտել ու դրանով ավարտել: Ո՞նց կարելի է մարդկանց ծեծել՝ օրը ցերեկով, առավել ևս, երբ նրանք արդեն վերադառնում էին: Դժվա՞ր էր կանգնեցրել Գորիսից դուրս եկած ճանապարհին՝ ասել՝ ձեզ չի արտոնված այդ երթը Արցախ, Արցախը չի ընդունելու ձեզ, հետ վերադարձեք: Անգամ եթե ասվել է, ու չեն լսել, ո՞վ է տեսել այդպես մի գունդ դուրս բերել, որոնք արդեն այն աստիճան անվերահսկելի էին, որոնք կարող են մարդկանց ոչ միայն ծեծել, այլ նաև ջարդուխուրդ անել այդ մեքենաները: Ո՞ր տրամաբանությամբ, ո՞ր կանոններով»:
«Երբ նայում ես կադրերը, այնտեղ լուրջ նախապատրաստված են եղել ավտոշարասյունը դիմավորելու: Այդ որտեղի՞ց գիտեին, որ սադրանքներ են լինելու, որ պետք է դիմավորեին այդ ավտոշարասյունը: Ի վերջո, այդ շարասյունն ամբողջ ՀՀ տարածքով անցել է, և որևէ բան չի կատարվել»,- նկատում է Ավետիք Իշխանյանը:
Սահմանապահներն, իբր, նախազգուշական կրակոց են արձակել՝ Պերմյակովին կանգնեցնելու համար: Երկու գյուղերի գյուղացիներից ոմանք, սակայն, պաշտոնականից տարբերվող վկայություններ էին տվել՝ ասելով, թե տեսել են Պերմյակովին սահմանի մոտ դաշտում պառկած: Ապա ինչ-որ մեքենա է եկել ու տարել է այդտեղից:
«Ես պարզապես կհեռացնեի այս օրվա հերթապահին, հերթապահ կազմին և այս չորս սպաների հետ մտերիմ հարաբերություններ ունեցողներին, որոնք հաստատ կարող էին տեղյակ լինել կատարվածից: Ուրիշ ոչ մեկին»:
Փետրվարի 3-ին, ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 169 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:
Ուսանողներին հրահրում էին և կազմակերպում ելույթ ունենալ և հայտարարել, որ չեն ճանաչում Ժ.Սեֆիլյան մարդուն: Ամենացնցողն այն էր, որ երիտասարդներ էին հավաքագրում, որոնք պետք է քարկոծեին մեր մեքենաները: Համարյա նույն լուրը մենք ստացանք երեկվա «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հայտարարությունից և ելույթից։
Փետրվարի 2-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (Զ. Շ., 75 տարեկան) առավոտյան ժամը 10.10-ի սահմաններում տանից դուրս է եկել դեպի «Խաչի ձոր» կո
Արժանի հակահարված թշնամուն. բացառիկ կադրեր դիրքերից:
ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության վարչության աշխատակիցները խինկալանոցներից մեկում ձերբակալել են մոտ 20 մարդու, այդ թվում՝ երկու «օրենքով գողերի»՝ 53-ամյա Գեորգի Ուգլավային (Տախի) և 39-ամյա Կախա Պարպալիային։
Թմրաշրջանառություն: Ճանապարհ դեպի կործանում:
«Քաջարանի բժշկական կենտրոն»-ում հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի ուսումնասիրության նախնական եզրակացությունն արդեն հայտնի է: Կատարվել են 2014թ. վիրահատված 192 հիվանդներից 68-ի և վիրահատված հիվանդների հետ առնչություն ունեցած բոլոր 27 բուժաշխատողի արյան զննությունները:
Հունվարի 31-ին, ժամը 20.20-ին, 1959 թ. ծնված Կարինե Կ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 29-ի ժամը 21.00-ից մինչև ժամը 22.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, մուտքի դուռը կոտրելով՝ տնից գումար են գողացել:
Այսօր՝ փետրվարի 2-ին, 2 քաղաքացու և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ՝ Արման Սահակյանին և Սեյրան Սարգսյանին հաջողվել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագծից կանխել մոտ 30 տարեկան տղամարդու ինքնասպանության փորձը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 4-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նուբարաշեն վարչական շրջանի` 9-րդ և 12-րդ փողոցների, Նուբարաշենի զորամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող նախաքննական մարմնին փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր ներկայացրել է լիազորագիր` տուժողի երկու իրավահաջորդի շահերը ներկայացնելու համար: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ փաստաբան Երեմ Սարգսյանը քրեական գործով կներկայացնի տուժողի իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի եւ Եգոր Ադամյանի շահերըԳյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող նախաքննական մարմնին փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր ներկայացրել է լիազորագիր` տուժողի երկու իրավահաջորդի շահերը ներկայացնելու համար::
ԱԺ դարպասների մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով՝ այսօր Մարինե Խաչատրյանին հրավիրել էին լրացուցիչ հարցաքննության, որից հետո՝առերեսման գործով վկայի հետ։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում արցախահայության համար առաջին հաղթաթուղթը ազատ, լիիրավ ու ժողովրդավարական հասարակության կառուցումն է: Այս միջադեպը լրջագույն հարված էր վերոհիշյալ գաղափարին:
Հունվարի 31-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ածխածնի օքսիդի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1977 թ. ծնված Վարուժան Ս.-ն, 1979 թ. ծնված Լարիսա Ն:
Մեկնում ենք սահմանները պաշտպանելու համար, որպեսզի մեր հայ զինվորներին օգտակար լինենք: Երկրորդ տարբերակը` Արցախ մեկնողը պետք է գնա հանգստանալու: Երրորդ տարբերակը` ներդրումներ անելու նպատակով: Չորրորդ տարբերակը` հաղթանակների համար կարելի է գնալ ու միջոցառումների համար, հինգերորդը` ուտել-խմելու համար կարելի է Արցախ գնալ:
168.am-ի տեղեկություններով՝ նրա ձերբակալումը մասնավորապես պայմանավորված է «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ի գործունեության հետ: Այս կազմակերպությունը զբաղվում է նաև տոների, ինչպես նաև սգո արարողությունների կազմակերպությամբ:
Լիճք գյուղում տեղի ունեցած սպանության մանրամասները:
ԼՂՀ-ում 2014թ. գրանցվել է 1412 ամուսնություն՝ 2013թ. 962-ի դիմաց։ Այս մասին երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։
«Շիրակ կենտրոնը» Գյումրու տնակային ավաններում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին՝ «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին»ծրագրի շրջանակում, շարունակում է վառելափայտ բաժանել:
«Երբ ամեն տեղ, ամեն իրավիճակում տեսնում ու զգում ես Աստծո գոյությունը, երբ ամեն վայրկյան նայում ես զույգ որդիներիդ ու սիրող կնոջդ աչքերին, հասկանում ես, որ ՇՆՈՐՀԱԿԱԼ ես, որ այս երջանկությամբ պարտական ես ու պիտի գնահատես ու թանկ պահես, այլապես ձեռքիցդ կգնա»:
«Որոշեցինք, որ շատ խիստ, մերժողական դիրք չբռնենք և վարչապետին տանք հնարավորություն՝ այդ 2 շաբաթյա ժամկետում հանդես գալ իրենց ասած կոմպրոմիսային կամ նոր տարբերակով»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետագա քայլերի մասին, տեղեկացրեց «Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանը:
Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի ակտիվ օգտատեր է, էջ է վարում, որտեղ տեղադրվում են իր գործով «բացահայտումներ» և այլ նյութեր:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Արարատի մարզի Խաչփար գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Ռոման Ղ.-ն: