«Տեղեկացնում եմ, որ իմ առողջական վիճակը բավարար է, սակայն ապաքինվելու նպատակով ևս մի քանի օր ստիպված եմ տանը մնալ: Շաբաթվա երկրորդ կեսին արդեն կաշխատեմ սովորական ռեժիմով և կշփվեմ ԶԼՄ-ների հետ: Շնորհակալ եմ այս օրերին մեզ ցուցաբերած բարոյական աջակցության համար»:
Ազգային ժողովի պատգամավորները հակասական վերաբերմունք ունեն Բերձորում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շատ խիստ դատապարտեց տեղի ունեցածը, իսկ գեներալ Մանվել Գրիգորյանն ասաց. «Հասարակ մարդկանց թողում են Ղարաբաղ, մուտիլովշիկներին չէ»:
Դեռևս անցյալ տարի ԱԺ ոչ իշխանական եռյակը քննարկման էր դրել արտահերթ նստաշրջանի հետ կապված կառավարման ճգնաժամի վերաբերյալ հարց: Այսօր ԱԺ նստաշրջանի մեկնարկի ժամանակ, երբ քննարկվում էր օրակարգը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ կառավարման համակարգը գտնվում է խորը ճգնաժամի մեջ: Նա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին մեղադրեց ԱԺ կանոնակարգ օրենքը խախտելու մեջ, քանի որ հարցերի հերթականությունը քննարկելիս չի նշել ընդդիմության՝ արտահերթ նիստ հրավիրելու մասին հարցը:
Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի 2015 թ. նստաշրջանի առաջին նիստը: Օրակարգի հաստատման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դատապարտեց հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած բռնությունը:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը կամավոր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Պաշտպանության նախարարություն:
Բժիշկն ասում էր` վեր կաց, քայլի, բայց ծունկս ցավում էր, արդեն այտուցված էր: Ասացի` նայեք ոտքս, բժիշկ: Նա պատասխանեց, որ ռենտգենոլոգը տեղում չէ: Փոխարենը ֆուրացիլինի թրջոցներ դրեցին ծնկիս»:
«Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում ընթանում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Իգոր Մուրադյանի ասուլիսը դեպի Արցախ ավտոերթի իրադարձությունների մասին:
Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի նախաշեմին՝ ամոթ մեզ: Արդարությանն անպայման հասնելու ենք, բայց մեզանից սկսելու նախապայմանով: Հարգանքով հանդերձ՝ եւ ի հեճուկս դրան, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան հանուն Հայրենիքի, հանուն արդարության, հանուն ապագայի եւ հայոց զինվորի:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 31-ին և փետրվարի 1-ին հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 10000 կրակոց:
Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 համածառայակցի։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր անկախացումից ի վեր: Հետևաբար, լիահույս ենք, որ միջադեպի մասնակից քաղաքացիների դիմումներն ու բողոքները՝ ուղղված համապատասխան պետական կառույցներին, կստանան պատշաճ ընթացք և կունենան դրական արդյունք:
Ավտոերթի նպատակը Արցախցիների իրազեկումն ու նրանց մասնակցության ապահովումն է Ցեղասպանության 100-ամյակի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ին, հայաստանյան ռեժիմի հեռացման և դրանից հետո ՀՀ-ին Արցախի դե յուրե միավորման ու մեր երկրի ապագաղութացման միջոցով մեր միավորված պետության ինքնիշխանության հաստատման ազատագրական պայքարին:
Տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու միջոցով մուտք են գործել Շահումյան փողոցում գտնվող փոստային բաժանմունք:
Մեր գլխավերևի բարձունքում կային դիմակավորված ավտոմատավորներ ու դիպուկահարներ: Մենք շարվել էինք իրար բավական մոտ, և եթե զոհեր չեղան, միայն Ժիրայր Սեֆիլյանի` որպես հրամանատարի, խելամիտ տակտիկայի շնորհիվ: Որովհետև նախօրոք արդեն, մինչև այդտեղ հասնելը, նա մեզ հրահանգել էր, որ մենք մեքենաներից չպետք է դուրս գանք, եթե հանդիպենք խոչընդոտի:
Փետրվարի 2-ին, ժամը 07.53-ին ահազանգ է ստացվել, որ Սարկավագի և Ֆանարջյան փողոցների խաչմերուկի մոտակայքում իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան տղամարդու. անհրաժեշտ է շտապօգնություն:
Փետրվարի 2-ին, ժամը 00.18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ` ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Կարմիր Գլխարկը»՝ Ղարաբաղի բարբառով:
Փետրվարի 1-ին, ժամը 22.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:
Հունվարի 28-ին Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 13 շենքի N բնակարանի բնակիչ, 1988թ. ծնված Մ. Ղ-ն («Պյատաչոկ» սրճարանի տնօրեն) հեռախոսով ոստիկանության քաղվարչության հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ Ազատամարտիկների փողոցի թիվ 1 հասցեում տեղակայված նշված սրճարանից գողություն է կատարվել:
Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտում է խաղաղ ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնարարքը։ Այդ փաստը, ամեն ինչից զատ, նաեւ միջազգային ասպարեզում խիստ բացասաբար կարող է անդրադառնալ ԼՂՀ ժողովրդավարական վարկանիշի վրա։
Արդեն բոլորին է հայտնի, որ երբ հասանք Արցախի սահմանին, այն փակ էր, ոստիկանները չթողեցին, որ մտնենք Արցախ: Ոստիկանությունն ասաց, որ ձեզ չենք թույլատրելու: Մինչ այդ մենք որոշ տեղեկություններ ունեինք, որ հնարավոր է խափանեն մեր այցը, որովհետև շատերը Ֆեյսբուքում գրում էին՝ «մի՛ եկեք» և այլն: Մենք ամեն դեպքում ուզում էինք լավ բան անել: Մենք մեր ընտանիքով էինք, մյուս մարդիկ` իրենց ընտանիքներով, երեխաներով: Մեզ թույլ չտվեցին մտնել Արցախ:
Փետրվարի 1-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտակայքում ավտոմեքենա է ընկել գետը, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնությու
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը չկարողացավ 2015թ հունվարի 31-ին ավտոերթ իրականացնել Արցախում այս վիդեոհոլովակում տեղի ունեցած ԼՂՀ ոստիկանական ապօրինությունների պատճառով:
Փետրվարի 1-ին, ժամը 17.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Պարոնյան փողոցում` Սրբ. Հովհաննես եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:
«Քսանութ հատ առանձին կրակոցներ են հնչել, այսինքն դա տեւել է ոչ թե երկու վայրկյան, քսանութ կրակոց, այսինքն այդ փոքր տեղում, այն էլ պատուհանի ապակին ջարդած էր, ոչ մեկը չլսե՞ց: Քսանութ դխկ-դխկ անում է, հետո հանվում, շորերը դասավորում, հագնվում, եւ հետո պարզվում, որ իրա հագով էլ շոր կա, կոշիկ կա»:
«Որդիս 15 տարեկանում ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան. 400 հոգուց 200-ն էին անցել, վերջնական արդյունքում՝ իննսունը։ Որդիս գերազանցիկ էր սովորում։ Մինչ ինստիտուտում սովորելը մի քանի ամիս Հադրութում է ծառայել՝ որպես հրաձիգ, շատ գոհ են եղել իրենց, խնդրահարույց հարցեր չի ունեցել»:
Ռուսական բազայի՝ Հայաստանում գտնվելու բուն նպատակը Ռուսաստանի կայսերապաշտական շահերին ծառայելն է: Օրերս, ոչ պատահաբար, հետաքրքիր դիտարկում էր արել ռուս քաղաքական վերլուծաբաններից մեկը՝ Անդրեյ Սուշենցովը: Նրա կարծիքով, Հայաստանում ռուսական ռազմաբազայի գտնվելն ավելի հեռանկարային ռազմավարական նպատակներ է հետապնդում, որոնց շարքում է Մերձավոր արեւելյան գործերին ռուսների մասնակցությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է դադարեցնեն «ռեժիմի դեմքը պարզելու» գործելակերպը: Ռեժիմի հանցավոր, կոռումպացված եւ մարդասպան էությունը պարզված է վաղուց, պարզված է բազմիցս: Այս ոլորտում նոր բան պարզելու փորձերը անիմաստ են:
«Հասարակության մոտ եղած անվստահությունը մենք կամաց-կամաց փոխում ենք։ Գիտե՞ք ում երեխաները չեն ծառայել, ներկայացրեք, ես ճշտեմ… իմ տիրույթում, իմ ենթակաների երեխաները բոլորն էլ ծառայում են՝ առաջին գծից սկսած, սկսած իմ երեխաներից, գլխավոր շտաբ, փոխնախարարի երեխաներ, վարչության պետի, գլխավոր շտաբի պետի երեխաներ, ծառայում են և իրենց պարտքը տալիս են հայրենիքին»: