Հրապարակվել են կործանված ինքնաթիռի ուղևորների անունները
LifeNews-ը սկսել է հրապարակել այսօր Եգիպտոսում կործանված «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող Airbus-321 ինքնաթիռի ուղևորների ցուցակը:
Airbus-321 ինքնաթիռը, որն իրականացնում էր չվերթ Եգիպտոսի զբոսաշրջային Շարմ-էլ- Շեյխ քաղաքից դեպի Սանկտ Պետերբուրգ, այսօր առավոտյան՝ Մոսկվայի ժամանակով ժ. 6.21-ին, անհետացել էր ռադարներից թռիչքից 23 րոպե անց:
Ինքնաթիռը, ենթադրաբար, կործանվել է Սինայի թերակղզում:
Դատելով հրապարակված ազգանուններից՝ ինքնաթիռում հայեր կարծես թե չկան:
Ինչպես «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է Կահիրեում Ռուսաստանի դեսպանությունում աղբյուրը, ռուսական ինքնաթիռի բոլոր անդամները եղել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ:
Ցուցակի հետ կարող եք ծանոթանալ այս հղումով