
Կործանված ռուսական օդանավի ազգությամբ հայ ուղևորը 40 տարեկան էր. Yerkir.am

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող կործանված ռուսական օդանավի ուղեւորների ցուցակում Հայաստանի քաղաքացիներ չկան, իսկ ինչ վերաբերվում է ազգությամբ հայերին, ապա դեռ ճշտում են:
Yerkir.am-ին հաջողվեց պարզել, որ կործանված օդանավի ուղևորներից ազգությամբ հայ է 40-ամյա Լեոնիդ Մնացականովը: Նա ՌԴ քաղաքացիություն ունի, երկար տարիներ է, ինչ բնակվում է Սանկտ Պետերբուրգում:
Yerkir.am-ի հետ զրույցում Մնացականովի մտերիմներից Մարիա Ղուկասյանը հայտնեց, որ մինչև հիմա ուշքի չեն գալիս կատարվածից:
Նրա խոսքով՝ դեռևս հայտնի չէ՝ Լեոնիդը մահացած է, թե ոչ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: