
Ռուսական ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են բոլոր՝ 17 երեխաների մարմինները

Եգիպտացի փրկարարները ռուսական ինքնաթիռի կործանման վայրում՝ Սինայի թերակղզում, հայտնաբերել են 17 երեխայի մարմին, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Եգիպտոսի քաղաքացիական ավիացիային:
«Կործանման վայրում բազմաթիվ զոհեր կան, ներառյալ՝ 17 երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ «Ռոսավիացիայում» աղբյուրը հայտնել է, որ կործանված Airbus ինքնաթիռում գտվել է 200 մեծահասակ ուղևոր ու 17 երեխա:
Վերջին տվյալների համաձայն՝ փրկարարները հայտնաբերել են մոտ 100 մարդու մարմին:
Ինքնաթիռում եղել են 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամները:
Սինայի ադմինիստրացիայում ավելի վաղ նշել են, որ ինքնաթիռը աղետի է ենթարկվել Էլ-Կանտալ ու Էլ-Լաքսիմ շրջանների միջև ընկած լեռներում: