Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի փլատակների տակից լսվում են մարդկանց ձայներ

Սինայի թերակղզում կործանված ռուսական ուղևորափոխադրող ինքնաթիռի փլատակների տակից լսվում են մարդկանց ձայներ:

Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն: Կործանված ինքնաթիռից սկսել են դուրս բերվել ուղևորների դիակները:

Կատարվածի առնչությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հանձնարարել է «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող ինքնաթիռի կործանման առնչությամբ ստեղծել պետական հանձնաժողով:

Միաժամանակ Պւոտինը հատուկ հանձնարարական է տվել արտակարգ իրավիճակների նախարար Պուչկովին եգիպտական կողմի հետ համաձայնեցնելով այնտեղ ուղարկել ԱԻՆ օդանավերը:

Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ուղևորափոխադրող ինքնաթիռի մասերը հայտնաբերվել են Եգիպտոսի Սինայի թերակեղզու կենտրոնում: Եգիպտոսի անվտանգության ուժերը շրջափակման են առել ինքնաթիռի կործանման վայրը, Սինայի հյուսիսում գտնվող էլ-Արիշ քաղաքից դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության 20 մեքենա: Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը չեղյալ է հայտարարել բոլոր ծրագրված այցերը Սինայի թերակղզում ռուսական քաղաքացիական ինքնաթիռի կործանման հետ կապված: Նա հայտնել է, որ իրադրությունը վերցնում է իր անձնական վերահսկողության տակ:

Ավելի վաղ Ռուսական ավիացիայի աղբյուրը հայտնել էր, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող Airbus-321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Ինքնաթիռի տախտակամածին եղել է 217 ուղևոր (17-ը երեխա են) և անձնակազմի 7 անդամ: «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն անհետացել էր թռիչքից 23 րոպե անց:

Տեսանյութեր

Լրահոս