Արայիկ Հարությունյանը մասնակցել է համայնքապետների դասընթացի փակման արարողությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 31-ին մասնակցել է կառավարության աշխատակազմի կողմից հանրապետության համայնքների ղեկավարների համար կազմակերպվող հերթական՝ ութերորդ դասընթացի փակման արարողությանը:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, վարչապետն իր խոսքում համոզմունք է հայտնել, որ համայնքապետները կիրառելու են ստացած գիտելիքներն իրենց հետագա աշխատանքում՝ բարձրացնելով ՏԻՄ-երի գործառութային արդյունավետությունը: Նա անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությանը պետության զարգացման գործում՝ մատնանշելով առկա խնդիրներն ու բացթողումները:

«Արդյունավետ կառավարում իրականացնելը կախված է նաև ձեր աշխատասիրությունից: Բացի դասընթացի ընթացքում ձեռքբերած գիտելիքների կիրառումից, կարևոր է նաև, որ հետևողական լինեք ձեր աշխատանքում»,- ընդգծել է վարչապետը:
Ա. Հարությունյանը հաջողություն է մաղթել դասընթացին մասնակից համայնքների ղեկավարներին և նշել, որ կառավարությունը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակներում առավելագույնս նեցուկ կանգնելու տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը և ամրացմանը:

Տեսանյութեր

Լրահոս