Կալիֆոռնիայի ավտոմայրուղում ավտովթարը ճակատագրական է եղել 20-ամյա հայ վարորդի համար
ԱՄՆ-ի Բըրբանք քաղաքի 20-ամյա ազգությամբ հայ Ռիչարդ (Տիկո) Փանանյանը երեկ ավտովթարի զոհ է դարձել, հայտնում է է ktla.com-ը:
Երիտասարդի մարմինը մեքենայի ուժեղ հարվածի հետևանքով կպել է արագընթաց ավտոմայրուղու ճանապարհային վահանակին: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժ. 07:00-ի սահմաններում, հայտնել են Լոս Անջելեսի ոստիկանությունից:
Ականատեսի վկայությամբ՝ Փանանյանը մեծ արագությամբ վարել է իր 2004 թվականի արտադրության Ford Fiesta-ն: Կորցնելով կառավարումը՝ տղան իր ճանապարհով ընթացող պիկապի ուժեղ հարվածից դուրս է նետվել մեքենայից, ու հարվածել ճանապարհային վահանակին: Տղայի մարմինն այդ վիճակում է գտնվել մինչ ժամը 09:00-ն, մինչ ժամանել են Շտապօգնության ու Ոստիկանության ներկայացուցիչները:
2004 Ford F-150-ի վարորդը ու նրա ուղևորները, ում մեքենային հարվածել էր Փանանյանը, չեն տուժել:
Հաղորդվում է, որ հայազգի երիտասարդի ամրագոտին ամրացված չի եղել:
Չի հաղորդվում՝ արդյո՞ք մահացածը եղել է թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ:
Փանանյանն աշխատել է ավտոմեքնեաների վաճառքով զբաղվող ընկերությունում:
https://www.youtube.com/watch?v=-QvXc2nMN0o
https://www.youtube.com/watch?v=pf7RdqnujVI