«Որպես հոգեբան՝ առաջին կետը կնշեմ՝ արդարության բացակայությունը, կամ արդարությանը հասնելու շատ փոքր հնարավորությունը մարդկանց համար, այսինքն՝ Հայաստանում արդարությունը ապահոված չէ, մարդկանց իրավունքները պաշտպանված չեն: Երկրորդ պատճառը՝ չեն կարողանում ընտանիքը պահել. եթե չես կարողանում ընտանիքդ պահել, հո՞ չես մեռնելու՝ թեկուզ հայրենիքում, գոնե ընտանիքի մի մասը պետք է գնա դուրս աշխատի, բերի, բայց, ցավոք, գնացածների մի մասը մնում է, չի վերադառնում. Հայաստանը աղքատանում է, ընդ որում՝ գնում են ակտիվ մարդիկ, աշխատելու ընդունակ մարդիկ: Երրորդը՝ այդ տագնապն է, որը կա Հայաստանի ապագայի վերաբերյալ՝ արդյոք այստեղ հայ ժողովուրդը պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ: Կան մարդիկ, ես զրուցել եմ շատերի հետ, որոնք գտնում են՝ սպառնալիքը շատ մեծ է, և մենք էլ այդ պատրաստությունը չունենք»:
Ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում և որ այդ մասին իր դիրքորոշումը կհայտնի ավելի ուշ:
Հանդուգն ձեռագրով գողությունների շարանը` բացահայտված:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկում, Աշոցքում, Արագածում, Վանաձորում, Ստեփանավանում, Տաշիրում, Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Տավուշում, Սևանում, Սիսիանում, Գորիսում և Մեղրիում ձյուն է տեղում:
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող գործի շրջանակներում արդեն իսկ ձերբակալվել են Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ալեքսանդր Այվազյանը, ով նաև ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ է, Էրեբունի հիվանդանոցի ալերգոլոգիայի բաժանմունքի վարիչ Քրիստինա Ջամալյանը, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը և Նոր Արեշ պոլիկլինիկայի նախկին տնօրեն Ալեն Բաբայանը:
Հայկական ծագումով հայտնի երգիչ Սերժ Թանկյանը հուզվել է թուրքական անսամբլի և թուրք երգչուհի Այսե Թութունչուի կատարմամբ «Ապրիլյան մի անձրևոտ օր» («Առավոտուն դեմին») երգը լսելիս:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Հրազդանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից կատարված մաքրման աշխատանքների արդյունքում Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի երթևեկությունը բաց է:
Տուժող, ոստիկանության աշխատակից Արմինե Գրիգորյանը նշեց, որ դրսում ամբոխ էր հավաքվել, իսկ դատարանում անցկացվում էր Շանթ Հարությունյանի և մյուսների գործի քննությունը: «Այդ ընթացքում մի երիտասարդ, բարձրանալով սպիտակ գույնի մեքենայի վրա, սկսեց գոռգռալ, ասել՝ իմ ձեռքին ռումբ կա, պայթեցնելու եմ»,- ասաց տուժողը՝ նշելով, որ երբ փորձել են մոտենալ այդ երիտասարդին ու զգուշացնել նրան՝ կարգի հրավիրել իրեն, իջեցնել մեքենայի վրայից, նա հանել է ատրճանակը և սկսել է կրակել իրեն մոտեցող ոստիկանների ուղղությամբ:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հաստատված բարեկամական գործընկերությունը, որը տարիների ընթացքում ընդլայնվել և ընդգրկել է նորանոր ոլորտներ, և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով երկկողմ համագործակցությունը առավել կամրապնդվի և կխորանա։
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ Կասեմին:
Հոգեբան Ալբերտ Նալչաջյանը կարծում է, որ մենք այսօր շատ ենք զբաղվում Ցեղասպանության խնդիրներով. անընդհատ հիշեցնում ենք անցյալը: Իսկ այն դրույթը, թե այսօր Թուրքիան պետք է ընդունի Ցեղասպանությունը, որպեսզի նորից չկատարի նույն հանցանքը, ըստ հոգեբանի, ներշնչում է ժողովրդին, որ Թուրքիան կարող է նորից այդ հանցագործությունը կատարել և գործը հասցնել մինչև վերջ, մինչդեռ, իրականում՝ մենք պետք է մարդկանց մեջ մտցնենք այն գաղափարը, որ թուրքերն այլևս չեն համարձակվի դա կրկնել: «Թուրքն այնքան սարսափելի չէ, որքան նկարագրում են՝ ելնելով անցյալի դեպքերից. այս մտածողությունը պետք է զգալի չափով փոխվի»,- ասում է հոգեբանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ԶԼՄ հրապարակումների համաձայն՝ Հ. Հովսեփյանը Արամի 72-80 շենքերում երկու տասնյակից ավելի բնակարանների էր տիրացել՝ այդ բնակարնները ձևակերպված էին Հովսեփյանի և նրա տարբեր հարազատների անուններով: Հիշեցնենք նաև, որ Հովհաննես Հովսեփյանի եղբայրը՝ ռուսաստանաբնակ խոշոր գործարար Հակոբ Հովսեփյանն է:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից:
«Այս պահին արգելափակված է Կարեն Ավագյանի ՖԲ էջը: Իր անունից գործող մնացած էջերը կեղծ են: Որոշ մարդկանց կողմից հարուցված մանկապատանեկան կիբեր-առաջնությունը շարունակվում է»:
Փետրվարի 16-ին` ժամը 21.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցում գործող սուպերմարկետի մոտից, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորքի տարածքային կառույցի ղեկավար 1971 թ. ծնված Արթուր Մամոյանին:
Հարցականների շարք և անպատասխան մնացած «ինչու»-ներ: Փոքրիկ Հասմիկի մոտ ծագած առողջական խնդիրը թե ինչի հետևանք է, ծնողը չգիտե:
Եղիազարյանը մեզ հետ զրույցում իր ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին ասաց. «Եթե տան, մեծ սիրով կդառնամ ՌԴ քաղաքացի, միայն թե պրծնեմ այս Հայաստանից»:
«ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրած դիմումում նշել է, որ ինքը հրաժարվում է պատգամավորական մանդատից»:
«Ըստ եղած տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններից հարցում` Պերմյակով Վ.Պ.-ին փոխանցելու և քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը չի ստացել»:
Փետրվարի 18-ին, ժամը 06.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած:
Այս պահին Հրազդանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից տարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Փետրվարի 17-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Օպել և ՎԱԶ-2105 մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանին ամենից շատն էր պետք իր «հեղինակավոր» դաշնակցի` ՀՀ Առաջին նախագահի աջակցությունը, նա, ինչպես ԲՀԿ “վայ” երեսփոխանները, շտապեց լքել «խորտակվող» նավը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով՝ Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել էր ազատազրկման` 6 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի բողոքը, առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ։
Հրապարակված տեղեկությունների համաձայն` վնասվածքներ են հասցվել հրազենով և սվին դանակով: Սրանք գործողություններ են, որոնք տարբեր ունակություններ, հանցագործություն կատարելու տարբեր փորձ, նպատակներ և դրդապատճառներ են ենթադրում: Այդ որակները հաճախ կարող են նույնիսկ հակադրվել միմյանց: Այսինքն` մի կողմից` կարող է խոսք լինել հուզակայունություն ունեցող, մյուս կողմից` անկայուն անձի մասին, մի դեպքում՝ նյարդահոգեկան կայունություն ունեցող, մյուս դեպքում` անկայուն անձի մասին: Առկա տվյալներով, տեղեկատվությամբ շատ դժվար է ասել` արդյոք հանցագործություն կատարողը մե՞կն է եղել, թե՞ ոչ:
Ինչպե՞ս ստանալ նույնականացման քարտ և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր:
Ապօրինի պահվող զենքը` չարիք և ողբերգությունների պատճառ:
«Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում գտնվող նշված հասցեում վիճաբանություն է: Ոստիկանության ծառայողները մեկնել են նշված վայր, այս պահին ոստիկանության բաժնում կա 19 քաղաքացի, հանգամանքները պարզվում են: Կուսակցական պատկանելությունը, ճիշտն ասած, չգիտեմ»: