Բանն այն է, որ ամբողջ տարվա համար մեռելոցների հետ կապված որոշումն ընդունվում է դեկտեմբերին, կառավարության նիստում, սակայն 2014թ. դեկտեմբերին այդ որոշումը չընդունվեց:
Լույսը բացվելուն պես բացվում են թշնամու աչքերը ու հային վախեցնելու նրանց ղեկավարների հեքիաթները նույնպես հօդս են ցնդում: Արցախն ապրում է , իսկ արցախցին ամեն օր դժվարություններ հաղթահարելով հող է մշակում:
Փետրվարի 23-ին, ժամը 22.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` Հրազդան գետում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 23-ին, ժամը 13.06-ին ՍՊԾ պատասխանատու հերթապահը տեղեկացրեց, որ տեղական ժամանակով ժամը 12.05-ին ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.860 և արևելյան երկայնության 46.320 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 10 կմ խորությամբ և 3.8 մագնիտուդով երկրաշ
2015թ. փետրվարի 9-ին Երևանի Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում հրդեհի արդյունքում այրվածքներ ստացած 9-ամյա տղան տուժող է ճանաչվել, իսկ նրա հայրը՝ տուժողի ներկայացուցիչ: Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցման՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փետրվարի 23-ին, ժամը 21.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:
«Այս պահին մեզ համար շատ կարևոր է` կարողանալ յուրաքանչյուր բնակչին հասկացնել, թե ուր ենք գնում, և բացատրել, որ սա պետական հատուկ ծրագիր չէ. սա հերթական բարեփոխման ծրագրերից մեկն է, որն ունի բավականին խորը փորձագիտական հիմնավորում: Հարկ է նշել, որ այդ ճանապարհով անցել են եվրոպական գրեթե բոլոր երկրները. այս պահին միայն խոշորացման գործընթացի մասին չի մտածում Ադրբեջանի Հանրապետությունը»,- ասում է Վահան Մովսիսյանը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 22, ավազակային հարձակման և կողոպուտի 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:
2014 թ. հոկտեմբերի 26-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք էր ահազանգել 1976 թ. ծնված Հունան Ս.-ն և հայտնել, որ Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 59/3 տանը զենքով հարձակում է կատարվել:
Փետրվարի 13, ուրբաթ. արկածախնդիրները՝ փակուղում: Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Փետրվարի 18-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «մեջքի հետին մասի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Ժիրայր Հ.-ն:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և փաստական տվյալներով հիմնավորվել է, որ քաղաքացուհու հաղորդման մեջ նշված տեղեկատվությունը ակնհայտ կեղծ է, և վերջինս այդ հանգամանքը գիտակցելով է տվյալ տեղեկատվությունը տրամադրել նախաքննական մարմնին՝ հատուկ ծառայություն իրականացնող անձանց հանիրավի մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու և ոստիկանության բաժնում իրեն ապօրինի պահելու մեջ:
Պարտքուպահանջի պատմություն՝ արագ զարգացումներով և տրամաբանական վախճանով:
Անցյալ տարի Էջմիածնի տարածաշրջանի Աղավնատուն գյուղում հայտնաբերվել է ֆիլոքսերայով վարակված 12 հա խաղողի այգի (գյուղում հաշվառվում է 80-90 հա խաղողի այգի): Սա Արարատյան դաշում ֆիլոքսերայով վարակված այգու հայտնաբերման երկրորդ դեպքն է:
Փետրվարի 21-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկից ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:
Հայաստան անցած ամառ են ժամանել, հեշտ չէր այստեղ հաստատվել ու համոզել հայ ոստիկաններին, որ իրենք պարզապես անհատներ են, որոնց գործը միայն նվագելն ու երգելն է: «Առաջին ամիսն այստեղի Ոստիկանությունը շատ ագրեսիվ վերաբերմունք էր ցուցաբերում մեր նկատմամբ, նրանք կարծում էին` մենք տեռորիստներ ենք, ինչը շատ վատ էր մեզ համար…»:
Ինչպե՞ս ստանալ անձնագիրը քաղաքացիություն ստանալուց հետո:
«Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է մի կնոջ հետ և վերջինիս գույքը հափշտկելու դիտավորությամբ ներկայացել է Վրաստանի հանրապետությունում գործող տուրիստական գործակալության աշխատակից, շահել է նրա վստահությունը և գումարը ետ վերադարձնելու պայմանով մաս-մաս վերցրել է 420000 դրամ և խաբեության եղանակով հափշտակել այն:
Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգը քիչ առաջ հերքել է Հայաստանում 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման մասին լուրերը: «Այս պահին ռազմակայանի ամբողջ անձնակազմը գտնվում է մշտական տեղակայման վայրերում: Զինծառայողների հետ կատարվում են աշխատանքներ՝ օրվա կարգացուցակի համաձայն»,- Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամլո ծառայության պետ, գնդապետ Իգոր Գորբուլը՝ ըստ էության հերքելով Հայաստանում ռուսական ռազմակայանի զինծառայողի կորելու մասին տեղեկատվությունը:
Օրերս իրավիճակն Աղթալայում բավականին լարված էր: Մի քանի օր շարունակ Կոմբինատի ղեկավարության դեմ բողոքի ալիք բարձրացրեցին կոմբինատի աշխատակիցները:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 21-ին, ժամը 10.30-ին, վարչություն է ներկայացել 1986 թ. ծնված Արմեն Շ.-ն:
Ազատամարտիկները հրաժարվում են պարգևներից և դրանք հանձնում են Ժիրայր Սէֆիլյանին:
Փետրվարի 24-28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Նա, պարզվում է, որոշել է Զոյա Մկրտչյանից պարտքով գումար խնդրել և հենց այդ նպատակով է հունվարի 27-ին գնացել նրա տուն: Սակայն համոզված լինելով, որ իր սոցիալական ծանր պայմանների և մոր ու քրոջ ունեցած պարտքերի պատճառով մերժում է ստանալու՝ տանտիրուհուն վախեցնելու, նրան վնասելու նպատակով իր հետ նախապես երկաթյա ձող է վերցրել:
Նախօրեին կայացել է ՀՀ քաղաքաշինության նախարարին կից ընդլայնված կոլեգիայի 2015 թ. անդրանիկ նիստը, որի ընթացքում մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, նախարար Նարեկ Սարգսյանը կոլեգիայի անդամներին է ներկայացրել 2015 թվականին քաղաքաշինության նախարարության կողմից կատարվելիք աշխատանքները ՝ առանձնակի կարևորելով ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված քաղաքականությունը: Այս մասին տեղեկացնումեն նախարարությունից:
Աշխատանքից ազատվել է նաեւ ՃՈ Երեւանի հաշվառման քննական ստորաբաժանման ղեկավար Արմեն Դավթյանը:
Ներկայումս Հայաստանում ռուսական ռազմաբազայի ողջ անձնակազմը գտնվում է մշտական կենտրոնացման վայրում:
Փետրվարի 17-ին կորած ու օրեր անց Երևանում հայտնաբերված Գյումրեցի աղջկա վերաբերյալ քննության արդյունքում հարուցվել է քրեական գործ` սեռական ոտնձգության համար՝ բռնաբարության «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ Քննչական կոմիտեից հաստատեցին միայն, որ քրեական գործ է հարուցվել, սակայն հրաժարվեցին նշել, թե որ հոդվածով` ասելով, որ խոսքը վերաբերում է անչափահասի։
«Ես նամակը չեմ ընթերցել, ասացին, որ նման բան կա, բայց քանի որ ոստիկանությունը եւ քննիչները տեղում են եղել, ճիշտը այն էր, որ միանգամից քննիչին տրվեր, բացարձակ պատկերացում չունեմ, թե ինչ մասին է, բովանդակությանը ծանոթ չեմ»:
Սպանված Ավետիսյանների հարազատներն, ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր Շիրակի մարզի դատախազությունում իրենց դժգոհությունն էին հայտնում գործի քննության վերաբերյալ: Մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, հավանաբար, դիմելով հանդիպմանը ներկա լրագրողներին, ասաց. «Ժողովուրդ, երևի ռեպորտաժի համար արդեն բավարար է, այսքան նկարահանում եք, ի՞նչ»: