Ազատ Արթուրի Ասոյանը (1994 թ.) ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման 1-ին կուրսի ուսանող էր: Նա զոհվել է 2014 թ-ի հուլիսի 31-ին մարտական դիրքերի մատույցներին մոտեցած հակառակորդի հատուկ նշանակության դիվերսիոն խմբի անդամների հետ ձեռնամարտի արդյունքում:
78 վարորդ՝ անսթափ, 68-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի. Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի անչափահաս բնակչի մահվան դեպքի առթիվ։
«Նա իր զինվորական կյանքից ոչինչ չէր պատմում, երբ հարցնում էի, պատասխանում էր՝ կնոջ գործ չէ: Պատերազմ է, բոլորս էլ զինվոր ենք: Նա շատ էր կապված Արմենի հետ, ասում էր՝ որտեղ Արմենը, այնտեղ էլ՝ ես, ես նրա ստվերն եմ… Ավաղ, երկուսն էլ այսօր մեզ հետ չեն, իրար հետ են, հավիտյան իրար հետ…»
Ավազակային հարձակում Շենգավիթում. դանակի և զենքի սպառնալիքով պահանջել էին 10.000 դոլար:
«Մենք ի վիճակի չենք: Երեւանն ու մյուս քաղաքները համեմատել չի լինի: Իրենք դրեցին նույն ստանդարտ Երեւանի գինը: Մենք հրաժարվեցինք, չմուծեցինք: Անցավ քանի տարի, ժողովրդի վիճակը շա՞տ լավացավ, հա՞, որ որոշել են դնել մեզի էս ձեւի չոքցնել: Մենք չոքող չենք, մանավանդ լենինականցին չոքող չէ հեչ մի իշխանության դեմ: Լենինականցին քանի մը օր առաջ իրա չչոքելը ցույց տվեց, ու չենք էլ չոքի ու իշխանությանը չենք ենթարկվի»:
Փետրվարի 21-ին ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Մարտունու հանգստյան տուն իջնող ճանապարհին զենք-զինամթերք է
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Վալերի Պերմյակովի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու դրվագով քրեական գործի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, և համապատասխան հիմքեր ձեռք բերելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան կկայացվի ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով գործ հարուցելու, քրեական հետապնդում հարուցելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում:
Իշխանություն-հանրություն հարաբերություններում ալեկոծումները սպասված երևույթ են: Դրանք անհանգստություն են առաջացնում, երբ հասնում են 9-րդ ալիքի աստիճանի, որպիսին գրանցվեց փետրվարյան օրերին. այս ալիքի ազդեցությունն ուղղակի կործանարար է, դրանից խուսափելը՝ պարտադրանք:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով փետրվարի 24-ին երկօրյա այցով Արցախ մեկնեց ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Խանջյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արծրուն Խաչատրյանը հայտնել է, որ երեկ` ժամը 16:00-ին, 14-ամյա դպրոցականը պետք է գնար պարապմունքների, սակայն ընկերներին ասել է, թե ինքը չի գնում, անհետաձգելի գործեր ունի:
2014 թվականի նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած վթարի գործով մեղադրյալ 44-ամյա Մանվել Վարդանյանը «Նուբարաշենի» հոգեբուժական հիվանդանոցից տեղափոխվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի բին Համադ ալ-Սուլայթին:
Դավիթ Ադամյանը 13 տարեկան է: 2013թ. հունիս ամսին երեխայի մոտ կտրուկ սկսվել են սուր ցավեր, քայլքի խախտում, դիզուրիա: Երեխան մի քանի օրվա ընթացքում դադարեց քայլել և չէր կարողանում նույնիսկ պարկել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:
«Տեղեկություն չունենք, պատճառը չգիտենք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Խանջյան համայնքի ղեկավարը՝ խոսելով՝ գյուղի անասնագոմում պարանով կախված վիճակում հայտնաբերված պատանու մասին: Նրա փոխանցմամբ՝ ոստիկանությունը որոշակի գործողություններ է կատարում. «Ինքն էլ առողջ, սպորտսմեն, լավ երեխա էր»: Համայնքի ղեկավարը նրան բնութագրեց որպես ճարպիկ, աշխույժ երեխա. «Սպորտով պարապում էր: Չենք պատկերացնում, որ այդ կարգի երեխան կարող էր տենց բան արած լինել»:
ՀՀ գլխավոր դատախազը, 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ 03.02.2015թ. միջնորդություն է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:
«Ստեփանավան քաղաքում նորածին երեխային սպանած Արմինե Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր երեխան մահացած է ծնվել, եւ ինքը չէր կարող կենդանի երեխային թաղել: Փետրվարի 21-ին Ստեփանավան քաղաքի բնակչուհի, 1988 թվականի ծնված Արմինեն, ժամանակավորապես միայնակ բնակվելով Լոռու մարզի բնակիչ Մ. Ասատրյանին պատկանող վագոն տնակում, 2015 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ծննդաբերել է արական սեռի երեխա:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով դատական նիստը: Դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, ով դատարանին տեղեկացրել է, որ այսօրվա դատական նիստին ներկայանալ չի կարող առողջական վիճակի պատճառով: Դատական այսօրվա նիստում գործվ մեղադրողը պետք է հանդես գար ճառով, սակայն ամբաստանյալը չցանակացավ, որ նիստն անցկացվի իր պաշտպանի բացակայությամբ:
Արմավիրի մարզի Խանջյան գյուղում փետրվարի 23-ին սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել:
Փետրվարի 21-ին աշխատանքի չի ներկայացել Գյումրիում տեղակայված ռուսական սահմանապահ ջոկատի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը: Այս մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզային ոստիկանությանը:
Փետրվարի 20-ին, ժամը 11.45-ին, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1930 թ. ծնված Բաբկեն Նազինյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ փետրվարի 22-ին, ժամը 06.00-ին, մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 24-ի հրամանագրով նոր դատավորներ են նշանակվել:
Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների գործով Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի դիմումը ՌԴ դատախազությունն ստացել է:
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 7 բ շենքի 44 բնակարանի բնակիչ, 1989 թ. ծնված Արթուր Սուրենի Աֆյանը, որը փետրվարի 21-ին, ժամը 02.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծաոակյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կդառնա Եվրասիական տնտեսական միության հեոուստաալիքը։ Համենայնդեպս, իշխանական շրջանակներում այս պահին նման խոսակցություններ կան։ Այն, որ Ծառուկյանը չի պատրաստվում ֆինանսավորել այդ հեռոատաընկերությունը եւ հրաժարվելու է դրանից, քաղաքական շրջանակներում արդեն գրեթե կայացած փաստ են համարում։
«Խորհրդահայ ճարտարապետության լավագույն կառույցներից համարվող «Դվին» հյուրանոցային համալիրը, որ վերջին ավելի քան 15 տարիների ընթացք ում միայն քայքայվել և ավերակի է վերածվել, իբր պետք է շատով վերականգնվի։
«Գյումրիի ռուսական 102-րդ ոազմաբազայի շուրջ հերթական սկանդալն է ծավալվում, անհետ կորել է ոազմաբազայի հայ զինծառայող Արթուր Աֆյանը։ Երեկ նրա անհետացման շուրջ տարբեր լուրեր էին պտտվում, վարկածներ շրջանառվում։
Ըստ հավաստի տեղեկությունների, արդեն հստակեցված է նրա գլխավորած նախարարության աշխատակազմի ղեկավարի հարցը, այդ պաշտոնում մոտ ժամանակներս կնշանակվի քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանը՝ Սամվել Նիկոյանի որդին:
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ զինաթափված թիկնազորի անդամներին ոստիկանությունը սկսել է նորից վերադարձնել իրենց նախկին կարգավիճակին, այսինքն՝ նրանք նորից գրանցվում են որպես պետական պահպանության վարչության աշխատակիցներ և ետ ստանում իրենց տաբելային զենքերը: