
Սպանության և ավազակային հարձակման դեպքեր են բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 22, ավազակային հարձակման և կողոպուտի 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:
Բացահայտվել է գողության` 21, խարդախության` 9, յուրացման` 4, շորթման և դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և ավազակային հարձակման` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու` 7, խարդախության` 4, յուրացման 2 և գողության 8 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 26-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ ոստիկանություն