Instagram ծառայությունը ողջ աշխարհում խափանումներով է աշխատում

Instagram ծառայության օգտատերերը ողջ աշխարհից տեղեկացնում են, որ սոցցանցը խափանումներով է աշխատում: Որոշ օգտատերերի հաղորդմամբ՝ վաղ առավոտից իրենց էջը դադարել է թարմանալ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մենք տեղյակ ենք, որ Instagram-ի որոշ օգտատերերի օգտահաշիվները վատ են աշխատում, ակտիվորեն աշխատում ենք խնդիրը լուծելու ուղղությամբ»,- ասվում է Twitter-ում Instagram-ի պաշտոնական բլոգում:

Ծառայությունից բողոքներ ստացվում են ամբողջ աշխարհից՝ Կալիֆոռնիայից մինչև Բանգլադեշ: downdetector.com կայքը հայտնում է օգտատերերի գրեթե 4 հազար բողոքի մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930