Ռոբերտ Քոչարյանի (ոչ՝ 2-րդ նախագահը) անավարտ առանձնատունը ոչ միայն անվտանգ չէ իր տանիքով անցնող գազատարի, այլև այնտեղ գործունեություն ծավալող մարմնավաճառների պատճառով

Ինձ են դիմել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի 7-րդ փողոցի բնակիչներն այն մասին, որ այդ փողոցի 13/7 հասցեում կառուցվում է մի առանձնատուն, որի սեփականատեր Ռոբերտ Քոչարյանը չի պահպանում փողոցի գազի մատակարարման անվտանգության կանոնները: Մասնավորապես, առանձնատունը կառուցվում է փողոցը մատակարարող բնական գազի խողովակներին բառացիորեն կպած ու նույնիսկ անցնում է այդ առանձնատան տանիքի միջով: Ավելին գազի ԳԵՐՊ-ի և առանձնատան միջև հեռավորությունը կարելի է չափել սանտիմետրերով: Գազպրոմ Արմենիայի Շենգավիթ մասնաճյուղի ղեկավարությունը նույնպես լուրջ խնդրի առաջ է կանգնել, որովհետև սեփականատերը հայտարարում է, որ իր դեմ խաղ չկա: Չնայած շինարարությունն անավարտ է, սակայն, ըստ բնակիչների նամակի, տարածքում սեփականատիրոջ թույլտվությամբ գործունեություն են ծավալում մարմնավաճառները: Խնդրում եմ ստուգել այս խայտառակ երևույթի մասին բնակիչների ահազանգը: Խնդրում եմ պարզաբանել, թե արդյո՞ք օրինական է այդ կառուցապատումը, Գազպրոմ Արմենիայի Շենգավիթ մասնաճյուղի թույտվությունը կա՞, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել շինթույլտվության ու Գազպրոմ Արմենիայի Շենգավիթ մասնաճյուղի թույտվության պատճեները:

Անահիտ Բախշյան
Երևանի
ավագանու «Բարև Երևան» Խմբակցության անդամ

Տեսանյութեր

Լրահոս