«Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական նախաձեռնությունը հետաձգում է նախագահական նստավայրի մոտ կայանալիք պիկետը
Հարգելի հայրենակիցներ,
Ելնելով մեր մարտավարությունից, հաշվի առնելով առաջիկա զարգացումները և դիտարկելով մեզ ուղարկված ՀՀ ԱԺ լսումներին մասնակցելու հրավերը։
Էլեկտրիկ Երևան քաղաքացիական նախաձեռնությունն որոշեց.
- Բարձրացնել ԱԺ–ում մեր բողոքի ձայնը, տեղեկացնել հանրության ավելի լայն զանգվածներին մեր դիրքորոշումները և ներկայացնել իշխանություններին մեր պահանջները։
- Հետաձգել սույն թվականի սեպտեմբերի 4–ին, ժամը 17։00–ին նախագահականի դիմաց կայանալիք պիկետն, իսկ նախատեսված բաց քննարկումն իրականացնել նույն օրը` ժամը 17։00–ին, Ազատության հրապարակում։
«Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական նախաձեռնություն