«Ես չեմ կարողանում երեխային կարգին դպրոց ուղարկել, ինձ ասում են՝ տնտեսական աճ կա». տնտեսագետը՝ վարչապետի հայտարության մասին
«Երբ վարչապետն ասում է՝ տնտեսական աճ ունենք, բոլորի մոտ առաջանում է զարմանք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադանալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, ըստ որի՝ ունենք 4.4 տոկոս տնտեսական աճ, նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով՝ նկատելի է, որ մինչև անգամ ամենամատչելի ու էժանագին պիտույքները վաճառող տեղամասերում ընդհանրապես գնորդ չկա.
«Այսինքն՝ մեր քաղաքացին, ըստ էության, հիմա ունի մեծ դժվարություն մինչև անգամ հասարակ տետր գնելու հետ կապված, և այն պարագայում, երբ ես չեմ կարողանում երեխային կարգին դպրոց ուղարկել, ինձ ասում են՝ տնտեսական աճ կա: Եթե դուք ուզո՞ւմ եք հավատալ դրան՝ հավատացեք»:
Անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ վարչապետի այդ հայտարարությունից մի քանի օր հետո ՀՀ ֆինանսների նախարարը լրիվ հակառակ բանն ասաց, Վ. Բոստանջյանը հայտարարեց. «Սա այն դեպքն է, երբ աջ ձեռքը չի իմանում, թե ինչ է անում ձախ ձեռքը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: