Հիվանդանոցի վեց բաժանմունքները վեց տարի է՝ չեն «վերակենդանանում»
Asparez.am-ը գրում է. Մարալիկ քաղաքի բնակիչները շարունակում են մնալ առանց լիարժեք բուժօգնություն ստանալու հնարավորության: Քաղաքի առողջության կենտրոնի` 1960-ականներին կառուցված շենքը, մի քանի տարի է, ինչ չի օգտագործվում ըստ անհրաժեշտության: Նախ, 2009 թվականին Հայաստանի Հանարապետության կառավարության որոշմամբ Մարալիկի առողջության կենտրոնը դադարեցրեց իր գործունեությունը` սանիտարահիգենիկ պայմաններին չհամապատասխանելու եւ վթարային լինելով պայմանավորված: Այնուհետեւ, կենտրոնի տնօրեն Սուսաննա Պետրոսյանի խնդրանքով, Շիրակի մարզպետարանը համապատասխան պայմաններ ստեղծեց միայն ցերեկային ստացիոնար եւ գինեկոլոգիական բաժանմունքների համար, որոնք շահագործվում են մինչ օրս:
2009 թվականի կառավարության որոշումից հետո բոլորը լռեցին Մարալիկի առողջության կենտրոնի մասին, միայն 2012 թվականին Շիրակի մարզպետարանը հիշեց ու մարզին հրատապ խնդիրների համար տրամադրվող կառավարության դոտացիայից 50 մլն դրամ հատկացրեց` կառույցի վերենորոգման համար: Երեք փուլից կազմված ծրագրի երկրորդ փուլը ֆինանսավորեց Հայաստանի սոցիալական հիմնադրամը՝ տրամադրելով 130 մլն դրամ: 180 մլն դրամով կապիտալ վերանորոգվեցին Մարալիկի առողջության կենտրոնի` թերապեւտիկ, վիրաբուժական, ինֆեկցիոն եւ մանկական բաժանմունքները, սակայն նշյալ բաժանմունքները դեռ փակ են: Շինարարական աշխատանքները ավարտվել են 2014 թվականի դեկտեմբերին, իսկ ծրագրի երրորդ փուլը չի մեկնարկում:
-Աշխատանքները իրականցվելու էին երեք փուլով: Առաջին երկու փուլով նախատեսվում էր վերանորոգել շենքը, իսկ երրորդով` ձեռքբերել գույք եւ բուժսարքավորումներ: Մեզ անհրաժեշտ են ռենդգենի սարք, վիրահատական բլոկի համար նախատեսված սարքավորումներ, վիրահատական սեղան, հաիվանադասենյակների մահճակալներ եւ այլ գույք: Ունենք նաեւ վիրաբույժի ու անեսթեզիոլոգի կարիք,-ասում է առողջության կենտրոնի տնօրենը:
Հիվանդանոցին անհրաժեշտ է նաեւ մեկ շտապբուժօգնության ավտոմեքենա: Եղած մեկը չի բավարարում Մարալիկ քաղաքի եւ Անիի տարածաշրջանի 16 գյուղերի բնակիչներին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: