Մոսկվայում սերիական սեքսուալ մոլագարի են բռնել

Մոսկվայի Ոստիկանության աշխատակիցները տղամարդու են ձերբակալել, ում կասկածում են նվազագույնը 20 բռնաբարությունների մեջ, որոնք իրականացվել են վերջին մի քանի տարում:

Ինչպես հայտնի է դարձել, սեքսուալ մոլագարը ձերբակալվել է Գալյանովո շրջանում՝ փաստաթղթերի ստուգման ժամանակ: Իրավապահների մոտ կասկած է առաջացրել Տաջիկստանի քաղաքացու անձնագիրը, որը կեղծված է թվացել, հայտնում է ren.tv-ն:

Դրանից հետո ոստիկանները նրան տեղափոխել են բաժին: Ստուգման ժամանակ պարզվել է, որ նրա մատնահետքերը հայտնաբերվել են Մոսկվայի կենտրոնական շրջաններում նվազագույնը 12 կնոջ բռնաբարության էպիզոդներում:

Հայտնի է, որ տղամարդն իր զոհերի վրա է հարձակվել երեկոյան ժամերին: Նա հանցագործության կատարման համար ընտրել է միայնակ կանանց, նրանց հետ մտել շենքերի մուտքերը կամ թույլ լուսավորված բակերն ու բռնաբարել:

Իրավապահների տեղեկություններով՝ տղամարդը կարող է առնչություն ունենալ մեծ թվով բռնաբարությունների, որոնց թիվը կարող է հասնել 20-ի:

Մոսկվայի իրավապահ մարմինները հաստատել են բռնարարի ձերբակալության լուրը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930