«Ես հասկանում էի, որ միայն Նոր Զելանդիայի նման որևէ երկիր մեկնելը կարող է իմ երեխային ապահովել արժանի կյանքով: Երեխայի ծնունդից հետո Ֆորրեստը հեռացել է հիվանդանոցից և միայն մի քանի ժամ անց ինձ տեղեկացրել, որ մտադիր է մեկնել Նոր Զելանդիա, և որ ես ոչինչ չեմ կարող անել ստեղծված իրավիճակում»:
ՀՀ ԶՈՒ զինծառայողները մարտի 2-ից կմասնակցեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում` ՉԺՀ ազգային պաշտպանության ակադեմիայում և պոլիտեխնիկական ինստիտուտում կազմակերպվող հնգամսյա մասնագիտացված դասընթացներին:
Գյումրի քաղաքում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության կասկածյալ Վալերի Պերմյակովը ենթարկվել է ամբուլատոր դատաhոգեբանական փորձաքննության և ըստ այդ եզրակացության՝ճանաչվել մեղսունակ:
Անտանելի ցավերը մի փոքր մեղմացնելու համար ցավազրկող և հակաբորբոքային դեղորայքներ էին ներարկում, որոնց ազդեցությունը երկար չէր տևում : 02.07.2013թ. ՌՄՏ հետազոտման արդյունքում հայտնաբերվեց ողնաշարի ձիու պոչի հատվածում էպենդիմոմա՝ աշխարհում շատ հազվադեպ հանդիպող ուռուցքի տեսակ, որի չափերը հասնում էին 7,2×1,4×1,8 սմ:
Հանրային խորհրդի ստեղծումից ի վեր խորհրդի կազմում (ՀԽ 36 անդամներ) տարբեր պատճառներով առաջացել էր 5 թափուր տեղ:
Ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 3 անձ։
Ինքնասպանության փորձ Գյումրիում: Մարտի 1-ին, ժամը 10-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Վարդբաղ թաղամասի բնակիչ, 1996 թվականին ծնված Գայանե Գրիգորյանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ձերբակալվածի ինքնությունը կամ քաղաքացիությունը չեն հրապարակվել:
«Պոստում կանգնած տխուր-տրտում, միայն մեկն է առաջնորդում, միայն մայրն է միշտ աղոթում, իր զինվորին անվերջ սպասում…»:
«Ես ինքս եմ գրել դիմում, նույնիսկ չգիտեմ՝ ընդունել են այն, թե ոչ: Ես շատ շնորհակալ եմ թատրոնի տնօրինությանը ինձ եւ իմ տղայի համար արածի համար, որեւէ վատ բան չեմ կարող ասել նրանց մասին, իրենք չեն ազատել, ես իմ կամքով եմ հեռացել աշխատանքից»:
Այսօր ՀՀ նախագահը որոշում է կայացրել Արտակ Շաբոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ:
Այսօր` մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Նիկոլայ Փասրադանովի վարած Opel Astra մակնիշի 33 DS 774 համարանիշի և 58-ամյա Աշոտ Գրիգորյանի վարած Fort Transit մակնիշի 037 UL 64 համարանիշի անվտոմեքենաները:
Խաղարար նախաձեռնությունների հարավկովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը 2014թ. նոյեմբերի 2-ից հիմնական բնակություն է հաստատել Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 2-4-ը, օգտվելով իր հաշվին արձակուրդի իրավունքից, մեկնել է Բրյուսել:
Մեքենայի ղեկին եղել է փոխգնդապետ Արտակ Աղեկյանը, կողքին` Հայկ Բարոյանը: Հակառակորդի` մոտ 15 հոգանոց հետախուզական խումբը դարանակալել է ճանապարհի մոտ` բարձունքին, և երբ հայկական մեքենան անցել է, սկսել են մերոնց վրա կրակել: Այնուհետև սկսվել է փոխհրաձգություն, որի ժամանակ ադրբեջանական խումբը կորուստներ է տվել և դիմել փախուստի:
Փետրվարի 28-ին, ժամը 10.00-ին, ՓԲԸ-ներից մեկի անվտանգության ծառայության ղեկավարից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 06.30-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ Երևանի Կասյան փողոցի թիվ 1 շենքի մոտ գտնվող, ընկերությանը պատկանող վճարային տերմինալը բացելով՝ գողացել են այնտեղ եղած գումարը:
Այս տարի նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հավելյալ պարտավորեցնում է մեր դիվանագետներին՝ բազմապատկելու Մեծ Եղեռնի վերաբերյալ անժխտելի ճշմարտությունը ներկայացնելուն, կեղծարարություններին ու ժխտողականությանը հակազդելուն և դրանք չեզոքացնելուն ուղղված ջանքերը:
Մարտի 2-ին, ժամը 02.02-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Հրազդան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Օպել և Միցուբիշի մակնիշի ավտոմեքենաները , կան երկու տուժածներ և առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ և ԼՂՀ սահմանում իրավիճակը կրկին լարված է, փետրվարի 21-ից հետո ձևավորված փխրուն հանդարտությունը կրկին լարվեց ադրբեջանական կողմի սադրանքներով:
Դիվանագետի մասնագիտական օրը խորհրդանշում է Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում հայոց Եռագույնի բարձրացումը, միջազգային հանրությանը լիիրավ անդամակցելու մեր ժողովրդի նվիրական երազանքի իրականացումը։
Քիչ առաջ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացավ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, 22-ամյա Արծրուն Մելիքյանը, ով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել՝ Երևանում «Բելաջո» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով:
Անօրինական միգրանտները մուտքի երկրներում կարող են բախվել զանազան դժվարությունների։ Նրանք սովորաբար ունենում են կացարանի խնդիր։ Միգրանտի ոչ օրինական կարգավիճակից օգտվելով` տանտերը կարող է շահագործել նրան, շատ թանկ վճար պահանջել մի փոքր տարածքի համար, որտեղ մեծ թվով մարդիկ են բնակվում։
Սկզբում, երբ մի քանի ամիս հանրակացարանում էի ապրում, այդքան էլ մենակություն չէի զգում: Բայց երբ տեղափոխվեցի վարձակալած բնակարան, որոշ դժվարություններ սկսվեցին. իմ փոխարեն տունը հավաքող չկա, ինձ համար ուտելիք պատրաստող չկա, և այդ ամենը ես ինքս պետք է անեմ: Մի կողմից` լավ է, ավելի ինքնուրույն ես դառնում, բայց սկզբում շատ դժվար էր:
Մարտի 1-ին, ժամը 19.56-ին Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոնի հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել , որ թունավորման նախանշաններով իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի ՔՇՀ 3 12/15 տան բնակիչ Ա. Դ.-ը (ծնվ.1974 թ.):
Սուրենն ու Անին (անունները փոխված են, երեխաների խնդրանքով չենք նշում նաև երկիրն ու քաղաքը) արդեն երեք տարի ապրում են արտերկրում: Թեպետ Սուրենը` վեցերորդ, իսկ Անին` հինգերորդ դասարան է, բայց երկուսն էլ հասցրել են սովորել թե՛ Հայաստանում ու թե՛ արտերկրում, և տարբերություններ նշել նրանց համար դժվար չէ:
Փոքրիկի վիրահատությանը մնացել է մոտ մեկ շաբաթ: Քանի որ Գերմանիա գնալու գումար այդպես էլ չհավաքվեց (30.000 եվրոյի փոխարեն միայն 202.000 դրամ է հավաքվել), Սյուզաննան, երեխայի մայրը, գնաց այլ ճանապարհով:
Նման զանգ ստացողները չեն կարողանա պատասխանել, քանի որ զանգը կասեցվում է, սակայն նույն հեռախոսահամարով հետզանգ կատարելու դեպքում, կմիանա ձայնային օպերատոր և քաղաքացիները կլսեն անբարո պահվածքով կանանց ձայներ, իսկ այդ ընթացքում նրանց հաշիվը կզրոյացվի:
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ փետրվարի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդի և վիրավորի ինքնությունը:
2012թ., հոկտեմբեր: Հորաքույրս ամուսնու և երկու երեխաների հետ մեկնում էր Ֆրանսիա: Ուրախ էինք. վերջապես մի ընտանիք էլ կհաստատվի Եվրոպայում, կունենա լավ աշխատանք, մեքենա, երեխաների համար էլ փայլուն ապագա կստեղծի: Մի խոսքով, երջանիկ ապագա կերտելու երազանքով` մեկնեցին Ֆրանսիա: 2013թ., հոկտեմբեր: