Բաժիններ՝

Շենքի բակում կայանված մեքենայից գողություն է կատարվել

Նոյեմբերի 15-ին, ժամը 04.30-ին, 1950 թ. ծնված Անահիտ Ս.-ից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի բակում կայանված «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի ավտոմեքենայից գողացել են առջևի և հետևի լուսարձակները, գազի բալոնը, էլեկտրական մարտկոցը, պահեստային անվադողը և էլեկտրական հաշվիչը:

Գողությունը կատարելու կասկածանքով Դավիթաշենի 6-րդ փողոցից, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկվել 1991 թ. ծնված Կարեն Խ.-ն, 1993 թ. ծնված Հարություն Ղ.-ն և 1987 թ. ծնված Ահարոն Ա.-ն:

Անձնական խուզարկությամբ Հարություն Ղ.-ի մոտից հայտնաբերվել է կռփազենք:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս