Քարդաշյան քույրերի խոսքով՝ իրենք երկար ժամանակ երազել են պատմական հայրենիք այցելելու մասին և երջանիկ են, որ գտնվում են իրենց երազանքի երկրում: Նրանք ներողություն են խնդրել հանդիպմանը հայերեն չխոսելու համար և նշել, որ այժմ աշխատում են մայրենի լեզուն սովորելու ուղղությամբ:
Երկու երկրների նախագահները գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին տարիներին հաճախ են կազմակերպվում գործարար համաժողովներ, կլոր-սեղաններ, ինչպես նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների փոխայցելություններ: Նախագահները համակարծիք են եղել, որ առկա ձեռքբերումները ոգևորիչ են, սակայն բոլորովին չեն արտացոլում համագործակցության իրական ներուժը, և դեռևս զգալի աշխատանք կա այն լիարժեքորեն օգտագործելու համար:
«Ես ողջունում եմ տիկին Քիմ Քարդաշյանի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում: Միայն իր կողմից այսպիսի ներկայությունն արդեն իսկ երեկ ամբողջ միջազգային մամուլը լցրեց այնպիսի հայտարարություններով, որ կա Հայաստանի Հանրապետություն»:
Վարչապետն հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Վայոց ձորի մարզպետին և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ ճիշտ հաշվարկ անել և հետևել, որպեսզի խողովակները տարբեր պատճառներով պակասելու դեպքում դրա պատասխանատվությունը չթողնվի մրցույթի հաղթող ընկերության վրա և պետբյուջեն չտուժի:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի 21-ամյա բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ։
Քիմ Քարդաշյանի՝ դստեր և ընտանիքի հետ Հայաստան ժամանելու արդյունքում Hello ամսագրի ամերիկյան հրատարակությունը Հայաստանը հայտարարել է լավագույն այցելության վայր:
«Այսօր երբեմն իշխանավորներն ասում են, որ թող մշակույթը ինքն իր համար ստեղծի, մոռանալով, որ ժողովուրդն աղքատ է : Մի թատերական ներկայացում բեմադրելը, գիրք տպագրելը մեծ ծախսեր է պահանջում, եթե գրքի վաճառքի,ներկայացման տոմսի համապատասխան գներ սահմանվեն, ժողովուրդը չի կարող գնել»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հայազգի դատավոր Արիս Պապիկյանին:
Քիմ Քարդաշյանը ստորագրեց երկրպագուի կողմից նկարված իր դիմանկարը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ձյունահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ապրիլի 9-ին երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Այս տարի, երբ աշխարհասփյուռ հայությունը և ողջ առաջադեմ մարդկությունը նշելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, առանձնահատուկ երախտագիտությամբ ենք հիշում բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել ցեղասպանության ուսումնասիրության գործին:
Այսօր` Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցում, ժամը 19:00-ին մոմավառություն է անցկացվելու` ի հիշատակ զոհված զինծառայող Լևոն Միրզոյանի։
Մենք հայրենիքում հպարտանում ենք ձեզնով ու մեկ անգամ ևս խնդրում ենք հիշել, որ կատարելով կոնկրետ առաքելություն Լիբանանում՝ դուք ձեր ավանդն եք դնում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում խաղաղությունը պահպանելու հարցում, իսկ սա շատ կարևոր առաքելություն է:
Վլադիմիր Գասպարյանը պահանջեց սկզբունքային լինել արտաքին ծառայության կատարելագործման ուղղությամբ՝ սկսած ոստիկանության ծառայողի արտաքին տեսքից ու պահվածքից, մինչև հասարակական կարգի պահպանման ընթացիկ ու կանխարգելիչ միջոցառումներ:
Ա. Դարբինյանի վկայությամբ՝ գործարանում այժմ աշխատում է 70-80 հոգի: Ձեռնարկության տնօրենը հավաստիացրեց, որ լուծված է գործարանի արտադրանքի արտահանման հարցը, եւ առաջիկայում գործարանը կաշխատի ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, նոր աշխատողներ կընդունվեն:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Քիմ Քարդաշյանի Հայաստան այցին, ասաց, որ իր օրակարգում նրա հետ հանդիպելու հարց չկա, բայց ամեն դեպքում նկատեց, թե Քարդաշյանին պետք է արժանապատիվ ընդունելության արժանացնել ու հպարտանալ, քանի որ ամբողջ աշխարհում նա հայտնի անձնավորություն է:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամներին ձերբակալված անձանց պահման վայրից տեղափոխեցին Քննչական կոմիտե՝ մեղադրանք առաջադրելու:
Քիմ Քարդաշյանն է ինձ առաջարկել 300 000 դոլար, որ իմ հետ ընթրի, սակայն ես մեծահոգաբար հրաժարվել եմ:
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
«Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամներին քիչ առաջ ձեռնաշղթաներով բերեցին Քննչական կոմիտե: ՔԿ-ի մոտ հավաքված ՀԽ անդամները բացականչում էին՝ «ազատություն, ազատություն»:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը` դատարան հրավիրել և հարցաքննել առաջին հանձնաժողովային փորձաքննություն իրականացրած Արգամ Հովսեփյանին:
Օրեր առաջ լրատվամիջոցներում տեղ գտան հրապարակումներ, որոնց համաձայն անվանի աստղ Քիմ Քարդաշյանի հետ ազգակցական կապ ունեն Գյումրիում ապրող Քարտաշյանները
Ապրիլի 9-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանի Հանրապետության ք.Կայրակկում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբերի պետերի ռազմական կոմիտեի հերթական նիստին:
Քիչ առաջ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ դուրս եկավ «Մարիոթ» հյուրանոցից:
Այս պահին «Հիմնադիր խորհրդարանի» անդամները Քննչական կոմիտեի մոտ են: Այսօր նրանց տեղեկացրել են, որ այսօր ժամը 13:00-ին Երևան քաղաքի ՁՊՎ-ից Քննչական կոմիտե են տեղափոխելու «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին, ՀԽ նախագահ Գարեգին Չուգազսյանին, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ պատգամավոր Պավել Մանուկյանին, ՀԽ պատգամավոր, Գյումրու գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանին, ՀԽ Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին՝ մեղադրանք առաջադրելու նպատակով։
Հոգեբուժական փորձաքննությունը Պերմյակովին ճանաչել է փոփոխական:
44-ամյա տղամարդու` Կ.Մնեյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական եւ դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, Կապանի և Էրեբունու բաժինների, ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները ապրիլի 8-ին, ժամը 15-ի սահմաններում մայրաքաղաքի Արցախի փողոցից, կեղծ թղթադրամ պատրաստելու, պահելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Տիգրան Եգանյանին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 205 հատ, 10 հազար դրամ անվանական արժեքով ՀՀ կեղծ թղթադրամ:
Հիվանդանոց մեկնած Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանին վերջինս հայտնել է, որ առավոտյան ավտովթարի է ենթարկվել: