Բաժիններ՝

Գերմանիայում անոմալ շոգի պատճառով 12,500 մարդ է մահացել

Գերմանիայում ծայրահեղ շոգի պատճառով գրանցված մահերի թիվը հասել է 12,500-ի: Այս մասին նշվել է Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) հրապարակած նոր զեկույցում: Ըստ ինստիտուտի տվյալների՝ բարձր ջերմաստիճանը երկրում հանգեցրել է մահացության ցուցանիշի կտրուկ աճի:

Ընդգծում է, որ անոմալ շոգից հատկապես տուժում են տարեցները ու ընթացիկ տարում մինչև օգոստոսի 2-ը ծայրահեղ շոգից մահացածներից 6270-ը եղել են 85 տարեկանից բարձր։

Հաշվետվության մեջ նշվում է, որ ծայրահեղ շոգի հետևանքով մահացության բարձր ցուցանիշներ էին գրանցվել նաև 2018 թվականին (9,400 մարդ) և 2019 թվականին (7,700 մարդ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31