Իսրայելի ԿԸՀ-ն արգելել է Նեթանյահուին նախընտրական քարոզչության մեջ երեխաների մասնակցությամբ տեսանյութ օգտագործել

Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամանակավոր կարգադրություն է արձակել վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ հեռացնել համացանցից այն տեսահոլովակը, որտեղ նա հանդիպում և լուսանկարվում է երեխաների հետ Երուսաղեմի Malha Mall առևտրի կենտրոնում, հայտնում է The Times of Israel-ը։

Հանձնաժողովի նախագահ, դատավոր Նոամ Սոլբերգը, համաձայնել է դիմողի այն փաստարկներին, որ հրապարակումը խախտում է նախընտրական քարոզչության մեջ երեխաների օգտագործման արգելքը։ Նրա որոշմամբ տեսահոլովակը կարող է կրկին հրապարակվել, եթե նրանից հեռացվեն այն հատվածները, որտեղ Նեթանյահուն անմիջականորեն շփվում է երեխաների հետ։

Հանձնաժողովում նշել են, որ տեսանյութի զգալի մասը նվիրված է երեխաների հետ վարչապետի շփմանը։ Բողոքի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի ընդունվել։ Քննարկումը կշարունակվի Նեթանյահուից և նրա «Լիկուդ» կուսակցությունից պաշտոնական պատասխանները ստանալուց հետո։

Սա առաջին դեպքը չէ, երբ ընտրական մարմինները Նեթանյահուից պահանջում են հեռացնել երեխաների մասնակցությամբ նախընտրական նյութը։ 2015 թվականին նրան կրկին հանձնարարել էին հանել հրապարակումից մի տեսահոլովակ, որտեղ նա ներկայացնում էր մանկապարտեզի՝ անկարգ երեխաներից գլուխ հանել փորձող դաստիարակի։ Այդ կերպարը օգտագործվում էր որպես քաղաքական փոխաբերություն նրա նախկին կոալիցիոն գործընկերների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31