Իրանը հերքել է Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները

Իրանը հերքել է Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները։

«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարությունում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը լիովին վերահսկվում է Իրանի կողմից, և որևէ առևտրային նավ կամ նավթատար չի կարող անվտանգ անցնել նեղուցով՝ առանց իրանական զինված ուժերի թույլտվության և վերահսկողության։

Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզի նեղուցով առանց Իրանի թույլտվության։ Այս մասին էլ հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարության ներկայացուցիչը, հայտնում է Fars-ը։

Վաշինգտոնի՝ Հորմուզի նեղուցով նավերի անխոչընդոտ անցման վերաբերյալ հայտարարությունները կեղծ է անվանվել՝ ընդգծելով, որ այդ ջրային ուղին, ինչպես նախկինում, շարունակում է գտնվել Իրանի Իսլամական Հանրապետության լիակատար կառավարման և վերահսկողության ներքո։

Օգոստոսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը լիովին վերահսկվում է ամերիկյան զինված ուժերի կողմից։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Իրանը չունի նավատորմ և ռազմաօդային ուժեր, իսկ մնացած զինվորականները «աշխատավարձ չեն ստանում»։ Նա նաև նշել էր, որ Թեհրանն «ունի միայն կեղծ լուրեր և 300 տոկոսանոց գնաճ», և իրավիճակը «վատթարանում է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31