««Կենտրոն» հեռուստաընկերության հարցում վերջնական որոշում է կայացվել՝ այն մնում է Գագիկ Ծառուկյանի ձեռքում: Ավելի ճիշտ, հեռուստաալիքի սպորտային, մշակութային մասը կմնա Ծառուկյանի տնօրինության տակ, իսկ քաղաքական մասը կվերահսկի նախագահականը, սակայն ծախսերը կհոգա Ծառուկյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն:
Սերժ Սարգսյանի ստորագրած ձմեռային զորակոչի հրամանագրից հետո հանրապետության զինկոմիսարիատներում արձանագրվել է, որ միայն այս զորակոչին բանակ գնալու ենթակա 600 երիտասարդ ՀՀ-ում չեն:
Նորքի զանգվածում նրանք իջել են մեքենայից և այնտեղից էլ անհետացել են: Վերջիններս իրենց դիմակները հանել են երկրորդ ավտոմեքենայի մեջ արդեն: Հենց այս մեքենայի վարորդին էլ ԱԱԾ-ում լուսանկարներ են ցուցադրել, որոնց միջից նա ընտրել է վերոնշյալ անձերի (Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 1984թ. ծնված Վահան Հակոբյանին՝ մականունը՝ Գաստրիկ)) նկարները»,- գրում է թերթը։
Գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող սննդի օբյեկտներում տևական ժամանակ է՝ «Կոկա-կոլա» չեն մատուցում:
Վրացական Տաբածղուրի գյուղի բնակիչները դատի են տվել ՀՀ Աժ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին։ Այդ մասին գրում է վրացական Грузия Онлайн-ը։
Հայաստանի միջազգային պահուստները գնալով նվազում են. մեկ ամսվա ընթացքում դրանք պակասել են 91 մլն դոլարով, եւ փետրվարի դրությամբ ՀՀ պահուստներր ԿԲ տվյալներով կազմել են 1 մլըդ 260 մլն դոլար։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Աժ պատգամավորների թիվը կարող է կրճատվել և դառնալ 75:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եկամուտների և գույքի՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ անցած տարի նրա եկամուտները կազմել են 347 միլիոն 724 հազար դրամ, որից աշխատավարձը 6 միլիոն 280 հազար դրամն է:
Ինչպես հայտնաբերեցին ավազակային հարձակում կատարողին:
Դժբախտ պատահար՝ որսի գնալիս: Պատճառը հանցավոր անփութությունն էր:
Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին Արցախում սեղմված գազի սակագինն աճել է:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
2015 թվականի մարտի 16–ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հստակեցվեցին Հանձնաժողովի առաջիկա երկու ամիսների աշխատանքները:
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի դեպքով հարուցված քրեական գործն արդեն վերաքննիչ դատարանում է. քրեական գործը մակագրվել է դատավորներ Հենրիկ Տեր-Ադամյանին, Մհեր Արղամանյանին և Արարատ Պետրոսյանին:
նակարանային խնդիրը Գյումրիում մնում է առաջնահերթ: Մեծ թիվ են կազմում ինչպես հերթացուցակներից դուրս մնացած, այնպես էլ անօթևանի կարգավիճակ չունեցող քաղաքացիները:
Վանաձորի՝ մարդկանցից մոռացված մի անկյունում խորդուբորդ, ցեխոտ մի արահետ կա։ Այստեղ գտնվող փոքրիկ ու սառը տնակում է ապրում 7-ամյա Էրիկը։ Ընկերներ չունի, քանի որ այդ տարածքում սակավաթիվ մարդիկ են ապրում։ Էրիկը շատ է սիրում մաթեմատիկա առարկան, ունի փայլուն ունակություններ, սակայն դպրոց չի գնում։ Նա տառապում է ստամոքս-աղիքային համակարգի դիսկինեզիա հիվանդությամբ։
2015 թվականի մարտի 15-ին Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի հարակից ձորում՝ քարերի մեջ հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Արշակ Առաքելյանի դին:
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 15-ին, ժամը 13.10-ին, Տաշիրի Ջահուկյան փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Խաչիկ Գ.-ն:
Ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Խաչատրյանի հոր ներկայացուցիչը բողոքարկել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով քրեական գործը կարճվել էր համաներման կիրառմամբ:
Բնապահպան, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը այսօր տեղի ուենցած ասուլիսի ժամանակ նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ մի փորք բանավեճ է տեղի ունեցել նախագահի և խորհրդի անդամների միջև:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակի Սիլիկյան, Լուկաշին, Նորվեգական թաղամասերի, Գրիգոր Զոհրաբ և Չուխաջյան փողոցների, Հասրաթյան 25/3, 25/4, 25/5 շենքերի եւ հարակից տարածքների, Սպանդարյան կայարանի, Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի արտադրական ձեռնարկությունների, կաթի գործարանի և հարակից հանրային բաժանորդների, Մերձավան գյուղի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել է նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը։
Կողուպուտ կատարած երիտասարդին հայտնաբերեցին:
«Օրինական» ուժի մեջ է մտել Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ շինծու քրեական գործի վճիռը, որով նա ոչ միայն հարկադրված է մնալ անազատության մեջ հինգ ու կես տարի, այլև պետք է պետ․բյուջեի օգտին վճարի իբր կաշառքի արդյունքում ստացված 2000 ԱՄՆ դոլար։
Մարտի 17-ին, 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում՝ ձյուն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել շինություն ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 14-ին, ժամը 01.00-ին սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 84/5 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 1959 թ. ծնված Հովհաննես Հովհաննիսյանին, որը տեղում մահացել էր, իսկ վարորդը դիմել էր փախուստի:
Սոցիալապես վատ ապրող ընտանիքների համար բարի մարդկանց կողմից ստացած հագուստն ու ուտելիքն անգամ կարող են սովորական օրը տոն դարձնել: Այդպիսի ընտանիքները դեռ ամբողջությամբ իրենց հույսը չեն կորցրել կյանքի նկատմամբ ու դեռ սպասում են, որ կգտնվեն բարի մարդիկ ու կօգնեն` ինչով կարող են: «168 Ժամը» պարբերաբար անդրադառնում է հասարակությանը վերաբերող խնդիրներին ու լուսաբանում սոցիալապես անապահով այսպիսի ընտանիքների պատմությունները: