
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հակոբ Ավետիքյանին ՝ 70-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Դուք ժամանակակից հայ լրագրության ակնառու ներկայացուցիչներից եք: Մեծ է Ձեր ներդրումը նորանկախ Հայաստանում ազատ մամուլի ստեղծման և կայացման գործում: Սփյուռքում և հայրենիքում տասնամյակներ շարունակվող Ձեր բեղմնավոր գործունեության շնորհիվ Դուք վաստակել եք բարձր հեղինակություն ընթերցողների շրջանում և ողջ հասարակության մեջ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր ձեռքբերումներ Ձեր շնորհակալ աշխատանքում:»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: