Բաժիններ՝

ԿԸՀ-ն 234 ահազանգ է ստացել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 22:00-ի դրությամբ 234 ահազանգ է ստացել: Դրանցից 16-ը ստացվել են ոստիկանության թեժ գծի հեռախոսահամարներով, իսկ 218-ը՝ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներում: 29-ը վերաբերել են քվեարկելուն ուղղորդելուն, 18-ը՝ տեղամասերում կուտակումներին, 18-ը՝ լրագողական գործունեությանը խոչընդոտելուն, 20-ը՝ դիտորդական գործունեությանը խոչընդոտելուն, 24-ը՝ ընտրակեղծիքին կամ այսպես ասած լցոնումներին, 8 տեղամասերում վստահված անձանց թվաքանակի խախտման, 31-ը՝ այլ անձի փոխարեն քվերակելուն, 5-ը՝ քարոզչության, 13-ը՝ ընտրացուցակների ճշգրտման, 4-ը՝ վստահված անձնանց սպառնալիքի, 17-ը՝ կրկնակի քվեարկության, 7-ը՝ ընտրակաշառքի փորձի, 7-ը բռնության կամ ծեծի, 2-ը՝ բաց քվեարկության, 2-ը՝ հարկադրանքի: 29-ի դեպքում տեղում ճշգրտում է կատարվել:

Ահազանգերից 30-նն ուղարկվել են նախաքննական մարմիններին, 114-ն ուղարկվել է ըստ ենթակայության ոստիկանության տարածքային ոտարաբաժանումներ՝ համապատասխան քննություն կատարելու նպատակով, մնացած 90-ի դեպքում դեռևս ստուգվում են փաստերը՝ ըստ ենթակայության ուղարկելու համար:

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել է 39 ահազանգ, որոնցից 37-ը տեղեկատվական բնույթ են կրել, ահազանգերից մեկը վերաբերել է նրան, որ քաղաքացու քույրը մահացել է, սակայն ընդգրկված է եղել ցուցակում: Ստուգման արդյունքում պարզվել է, որ նա մահացել է արտերկրում և մահվան վկայականը ներկայացված չի եղել: 2-րդ ահազանգը վերաբերել է հաշվառված անձնանց. հաշվառված են եղել տան նախկին սեփականատերերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս