Զգույշ եղեք. ահա թե ինչու չի կարելի խոսել հեռախոսով, երբ այն լիցքավորվում է
Takprosto.cc կայքը գրում է, որ հավանաբար մեզանից շատերը գիտեն այն մասին, որ չի կարելի հեռախոսով խոսել այն ժամանակ, երբ հեռախոսը լիցքավորվում է: Իսկ թե ինչու չի կարելի դա անել, գիտեն քչերը:
Երբ հեռախոսը լիցքավորվում է, այն տաքանում է: Արտաքինից հեռախոսը ոչ մի փոփոխության չի ենթարկվում, սակայն դուք չեք տեսնում, թե ինչ է կատարվում ներսում: Զգույշ եղեք նույնիսկ այն դեպքում, երբ նախկինում որևէ արտառոց դեպք չի գրացվել, երբ հեռախոսից օգտվել եք այն ժամանակ, երբ այն լիցքավորվել է: Եթե հեռախոսը նույնիսկ մի փոքր դեֆեկտ ունենա, կամ լարվածության հաճախակի տատանումներ գրանցվեն, հեռախոսի պայթելու վտանգը մեծանում է մի քանի անգամ: Գրանցվել են դեպքեր, երբ լիցքավորման ընթացքում խոսելու ժամանակ հեռախոսը պարզապես պայթել է: Հետևանքների մասին կարելի է չխոսել:
1. Բջջային հեռախոսից մի օգտվեք այն ժամանակ, երբ այն լիցքավորվում է, մի խոսեք հեռախոսով և մի խաղացեք դրանով լիցքավորվելու ժամանակ:
2. Լիցքավորվող հեռախոսը մի դրեք մահճակալի կամ այլ իրերի վրա, որոնք հեշտ բռնկվող են:
3. Եթե հեռախոսը լիցքավորվում է, և ձեզ զանգահարում են, մինչև պատասխանելն անջատեք լիցքավորումից:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը