Մայիսի 16-ը կդառնա ուսանողների և երիտասարդների օր

Շուտով մայիսի 16-ին կնշվի ուսանողների և երիտասարդների օրը: Ինչպես այսօր ԱԺ նիստում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումը ներկայացնելու ժամանակ նշեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, օրինագիծը կոնսենսուսային է, հեղինակներն են ՀՀ կառավարությունը, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ՕԵԿ-ականներ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը և Լևոն Դոխոլյանը:

Ըստ Ա.Աշոտյանի՝ Հայաստանում ուսանողության օր նշվում է նոյեմբերի 17-ին, քանի որ դա ներառված է ՄԱԿ-ի տոնական օրերի ցանկում, սակայն միջազգային օրերի և տոների ցանկը մեծ է՝ միայն ՄԱԿ-ի տոնական օրերի ցանկում տոնական օրերի թիվը հասնում է շուրջ 116-ի, և թեպետ մի շարք միջազգային տոնական օրեր ներառված են «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, սակայն դրանք ավանդաբար են նշվել Հայաստանի Հանրապետությունում:

Ա.Աշոտյանի խոսքով՝ ուսանողների և երիտասարդների օրը մայիսի 16-ին նշելու օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այն հանդիսանում է Երևանի պետական համալսարանի` մայր բուհի, հիմնադրման օրը:

Տեսանյութեր

Լրահոս