Ինչո՞ւ է հրաժարական ներկայացրել առաջնորդ Մեղրիկ Սրբազանը
Կանադայի հայկական համայնքում արդեն տեղյակ են Հայ առաքելական եկեղեցու Կանադայի հայոց թեմի (անթիլիասական) առաջնորդ գերաշնորհ Տեր Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանի հրաժարականի մասին: arevelk.am-ի տեղեկություններով` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հրաժարականի ընդունման նախնական պատասխանը եղել է բացասական, սակայն թեմին մոտ կանգնած կանադահայեր հայտնում են, որ սրբազանն առողջական խնդիրներ ունի, և հավանաբար նրա հրաժարականն առաջիկայում կընդունվի:
Մինչ այդ նշվում էր, որ սրբազանը խնդիրներ ունի եկեղեցական ղեկավարության հետ` կապված Կանադայի թեմում առկա ինչ-ինչ հարցերի հետ: Մեղրիկ Սրբազան Բարիքյանը Կանադայի հայոց թեմի անթիլիասական թևի առաջնորդ է ընտրվել 2014 թվականին:
Կանադայի հայոց թեմը հաստատվել է 1984 թվականին` Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակով: Թեմն ունի 17 եկեղեցական համայնք, ինչպես նաև` էջմածնական առաջնորդ: