ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր շրջանառության մեջ է դրել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով մասնավորապես նախատեսվում է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների ստացած վնասվածքներն արտերկրում բուժման, ճանապարհածախսի և կացության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու պետության պարտականությունը և զինծառայողի իրավունքը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագրերի իրականացման գրասենյակից տեղեկացնում են, որ ապրիլի 22-ից 24-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված բոլոր միջոցառումները հեռարձակվելու են Eutelsat 10A կամ Eutelsat 7B արբանյակների միջոցով:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
Որքան երկար թուրքերը հրաժարվեն դիտարկել և ամբողջովին ընդունել այդ պատմությունը, այնքան դա ավելի շատ վնաս կպատճառի Թուրքիայի միջազգային հեղինակությանը:
ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Վթարի հետեւանքով վիրավորվել էր 9 զինծառայող, նրանց բոլորին երեկոյան եւ գիշերը Սպիտակի հիվանդանոցից տեղափոխել են Երեւան՝ Կենտրոնական կայազորային հոսպիտալ:
«Այս տարի ես Երևան կգամ «Comedy Club»-ի բոլոր մասնակիցների հետ: Գալու են ոչ միայն բեմում հանդես եկող հայտնի դերասաններ, այլև` սցենարիստներ, պրոդյուսերներ, խմբագիրներ: Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է գալու ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իգոր Միշինը»:
Ռուսական ռուբլու կուրսի անկման պատճառով ՀՀ-ից արտահանման ծավալների կրճատումն աղետալի վիճակի է հասցրել հատկապես փոքր ու միջին ձեռնարկատերերին:
«Հայկազին սպանած տականքների փաստաբանները նույնիսկ ուզում են իմ դեմ մեղադրանք ներկայացնել որովհետև, ես ասել էի՝ չեմ հավատում, որ կասկածյալներին ու վկաներին ոստիկանները ծեծել են, ջարդել-փշրելեն»:
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք շարունակում են իրենց ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի համար գնորդ փնտրել, քանի որ վնասով են աշխատում:
Այլեւս հայտնի է, թե ինչ է լինելու Ցեղասպանության 100-ակյակին նվիրված միջոցառումների ավարտից հետո, երբ անմոռուկների նկարները, ինչպես նաեւ «Հիշում եմ եւ պահանջում» գրություններով ինքնասոսնձվող նկարները պոկվեն մեքենաների դիմապակիներից: Հաջորդիվ գրոհելու ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատեր ռուսական «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ղեկավարության մոտ, ըստ ամենայնի, որոշակի կասկածներ են առաջացել «ՀԷՑ»-ի գործունեության և ֆինանսական հոսքերի կառավարման շուրջ:
Ապրիլի 17-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լյուքսեմբուրգի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների բնակարանում ի թիվս այլ իրերի հայտնաբերվել էին զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով: 168.am-ը ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք իր պրակտիկայում եղե՞լ են դեպքեր, երբ հանցագործը դեպքի վայրում նման իրեր թողնի, որոնք հնարավորություն են տալիս նույնացնել իրեն:
Ուշադրություն. հետախուզվում է ավազակություն կատարելու մեղադրանքով:
Սպիտակում Պաշտպանության նախարարության «Ուրալ» մակնիշի մեքենայի վթարի հետեւանքով վիրավորված բոլոր 7 զինծառայողները տեղափոխվել են Երեւանՙ Կենտրոնական զինվորական հոսպիտալ:
ՀՀ ոստիկանությունը դարձավ 97 տարեկան: Ապրիլի 16-ը Հայաստանում նշվում է որպես ոստիկանի օր: 2001 թ. հենց այս օրն է ընդունվել «Ոստիկանության մասին» օրենքն ու օրը դարձել է տոնական:
Այսօր երեկոյան նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ իր հարգանքի տուրքը մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, ինչպես նաև իրացնելով օպերատիվ տվյալները՝ 2015թ. 1-ին երեք ամիսների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ 13.121 գրամ տարբեր տեսակի թմրանյութ:
Ապրիլի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը:
Սպիտակի բժշկական կենտրոնից Lorinews.am-ին տեղեկացրին, որ իրենց մոտ նախնական տվյալներով տեղափոխվել է 8-9 տուժած։ Մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, նրանց այժմ ռեոնոմոբիլով տեղափոխում են Երևան:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ ձկներ ապօրինի արդյունահանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ազատության հրապարկում ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների բողոքի ակցիայի ժամանակ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը դիմեց կալանավորներին որոնք, ինչպես նշեց նա՝ լուրեր են տարածում, թե ՀԽ կալանավորված անդամների պատճառով համաներում չի լինելու:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` ապրիլի 16-ին, ժամը 13:00-ին, Երևանի Վարդանանց փողոցի թիվ 20 շենքի մոտից բերման է ենթարկվել ապրիլի 15-ից ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի /ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/ 2-րդ մասի մեղադրանքով հետախուզվող, 1988 թ. ծնված Ալիկ Ն.-ն:
Ազատության հրապարկում ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների բողոքի ակցիայի ժամանակ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց, որ երկուշաբթի օրը, ժամը 14։00-ին իրենք 50 ազատամարտիկներով Ազատության հրապարակում սկսելու են հացադուլ և նստացույց։
ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ ժամը 18.36-ին հրշեջ-փրկարարները բեռնատարից դուրս են բերել ուղևորներից մեկի դին:
Ապրիլի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին և 20-ին` օրվա երկրորդ կեսին, ապրիլի 20-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 21-ի գիշերը հյուսիսային շրջաններում` ինտենսիվ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել էր և որոշում էր կայացվել պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Հատուկ ջոկատայինները երեկվանից միջոցառումներ են իրականացնում Գյումրիում՝ կապված մարտ ամսվա սկզբին Քեթիի ձորակում հայտնաբերված 34-ամյա Սամվել Հակոբյանի կամ որ առավել հայտնի է՝ «Մոստիկի», ինչպես նաեւ նրա ընկերոջ՝ Քրիստ Վարդանյանի սպանության հետ: