
Խուզարկությամբ դեղահաբեր են հայտնաբերվել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները խուզարկություն են կատարել 1946 թ. ծնված Վարդուշ Կ.-ի տանը, որտեղից հայտնաբերվել են 75 հատ «Ամրոդիպին», 46 հատ «Տիֆտազին», 20 հատ «Լևոմեպրոմազին», 22 հատ «Ցիկլոդոլ» և 60 հատ «Դիազեպամ» դեղահաբեր:
Ըստ Վարդուշ Կ.-ի հայտարարության` դեղահաբերը պատկանում են դստերը` 1967 թ. ծնված Հասմիկ Ս.-ին, ով ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում: