
Նոյեմբերի 14-ին՝ համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ Երևանում

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նոյեմբերի 14-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին ընդառաջ տարվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Հանձնարարվել է մեկ անգամ ևս ուսումնասիրել ծառատունկի համար նպատակահարմար տարածքներն ու դրանք ներառել ծառատունկի աշխատանքներում: