
Հայաստանը գիշերային զբոսանք կատարելու համար աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում է. The Independent

Հայաստանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում, որտեղ կարելի է գիշերային ժամերին անվտանգ զբոսնել կամ միայնակ գնալ տուն: Վարկանշային աղյուսակը կազմել է հեղինակավոր The Independent պարբերականը:
Հարցման արդյունքների ժամանակ հարցման մասնակիցները պետք է պատասխանեին հարցին, թե արդյոք իրենց անվտանգ զգում են գիշերը քաղաքում քայլելիս կամ այն վայրում, որտեղ բնակվում են: Հենց մասնակիցների պատասխաններն էլ օգնել են ձևավորել աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակը, որտեղ կարելի է գիշերային ժամերին անվտանգ զբոսնել:
Տասը ամենաանվտանգ երկրների տասնյակի պատվավոր առաջին երեք հորիզոնականներում ընդգրկվել են Սինգապուրը, Հոնգկոնգն ու Նորվեգիան: Նրանց հաջորդում են Իսպանիան, Ռուանդան, Ինդոնեզիան, Սլովենիան, Տաջիկստանը:
Հայաստանը վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Տասնյակը եզրափակում է Ավստրիան:
Ամենավտանգավոր երկրներ են ճանաչվել Վենեսուելան, Գաբոնն ու Կոնգոն:
Հարցմանը 2014թ. մասնակցել է 142 հազար մեծահասակ 141 երկրից: