Բաժիններ՝

«Հիմա միայն սիրահարվում եմ». Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մի շրջան կար իմ կյանքում, որ ես անըդհատ սիրահարվում էի և որոշ ժամանակ անց հիասթափվում։ Ես դա անվանում եմ ճանաչողության և Էգոի շրջան։

Հետո եկավ մի շրջան , երբ չէի սիրահարվում, որ հանկարծ կրկին չապրեմ հիասթափության այդ ցավոտ զգացումը։ Ես դա անվանում եմ պաշտպանողության և վախերի շրջան։

Հետո եկավ մի փուլ երբ միայն հիասթափվում էի։ Այդ փուլը ես անվանում եմ կյանքի փորձի և դիմադրողականության փուլ։

Հիմա ես ապրում եմ մի շրջան, երբ միայն սիրահարվում եմ ու չկա հիասթափություն։ Ես դա անվանում եմ հասունության և ուրախության փուլ։

Եվ գիտեմ, որ գալու է մի շրջան, երբ ոչ սիրահարվելու եմ, ոչ էլ հիասթափվելու , այլ ՍԻՐԵԼՈՒ եմ ամեն ինչ, ինչպիսին որ կա կյանքում։ Ես դա անվանում եմ իմաստության և երջանկության շրջան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս