 
                        Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի կապակցությամբ
 
                                    ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի կապակցությամբ: «Խոր վշտով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի ողբերգական վթարի մասին, որի հետևանքով զոհվել են և ծանր վիրավորվել մեր հայրենակիցները:
Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին, վիրավորներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        