
Հակառակորդի կողմից Բաղանիսում գնդակոծված ռուսական բեռնատարը վնասված անվադողերով և շարժիչով դեռևս գտնվում է նույն տեղում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ժամը 16:30-ի սահմաններում հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ճանապարհին գնդակոծությունից տուժել է արտասահմանյան մեծ բեռնատար. մեքենայի անիվներից մեկը ծակվել է, բեռնատարն այլ վնասներ է կրել:
Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Անցած օրը ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից գնդակոծված ռուսական բեռնատար մեքենան, վնասված անվադողերով և շարժիչով, որը դեռևս գտնվում է նույն տեղում»: